Կիրակի, 20 հոկտեմբերի

Հրապարակը՝ ընդդեմ ավտոկայանի



22։30

Հայկ Ղազարյան -Բանակցություններ են ընթանում: Բակո Սահակյանի և պատվիրակության հանդիպումը ուղիղ եթերով չի լինելու, սակայն տեսանկարահանվելու է ամբողջ հանդիպումը: Այդպես հասկացա: Պահանջները նույնն են. ուժայինների ղեկավարների հրաժարականներ: 

19։14

Տիգրան Գրիգորյան- Բակո Սահակյանի հետ բանակցելու համար որոշում կայացվեց 5 հոգանոց պատվիրակություն ուղարկել նախագահական։

18։ 01

Համացանցում է հայտնվել հունիս 1-ի վեճի տեսագրությունը։

16։ 36

16։09

Հայկ Ղազարյան-Բակո Սահակյանի հրաժարականի կոչեր հնչեցին: Տարաձայնություն առաջացավ. ոնց-որ բոլորը չեն համաձայն, վեճ տեղի ունեցավ: «Ուզո՞ւմ եք Բակո Սահակյանի հրաժարականը»: Ինձ թվաց որ մեծ մասը «այո» գոռաց: 

15։ 45

Հայկ Ղազարյան-«Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, Սամվել Բաբայանին կոչեր հնչեցին»:

15։ 36

Տիգրան Գրիգորյան -1) Հնչվեց Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչ։ «Նիկոլը ժողովրդի կողմից ա ընտրվալ, ինքը նաղդ անելու ա տա»։ 

2) Ցույցի վայրում հայտնվեցին առաջին ինքնաեռերը։ Այսպիսի բան մեկ էլ 88-ին է եղել։

3) Տարբեր մարդիկ իրենց նախաձեռնությամբ նոր պաստառներ են պատրաստում։ 

14։42

Տիգրան Գրիգորյան -Շատանում են Արցախը ՀՀ հետ միավորելու կոչերը։ Նոր մի մարդ բողոքում էր «սահմանին» գտնվող մաքսատներից։ 

14։ 01

12։36

Հակամակարգող կոմիտեի կոչով հինգ հոգի բարձրացել են Հրապարակի «հակաավտոկայանի» ցուցարաներին կոչ անելու միանալ նրանց: Նոր ելույթ ունեցավ նախկին սպա, նա հաղորդեց, որ տարբեր զորամասի հրամանատարներ իրենց ենթականերին հրամայալել են առավոտից հավաքվել Վերածննդի հրապարակում, ի պաշտպանություն ուժային կառույցների: Ինձ ծանոթ կանացից մեկն հաստատեց, որ իր ամուսնուն երեկ հրամայել են լինել Վերածննդի հրապարակում: Պահանջներն նույնն են ավտոկայանի ցույցում՝ ուժայինների հրամանատարների հրաժարական, բացի բանակից։

12։12

Ստեփանակաերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենում «հակացույց»: Հրապարակն ընդդեմ ավտոկայանի ․«Ավտոկայանում պահանջները նույնն են. ուժայինների ղեկավարների հեռացում: Նոր Համակարգող կոմիտեն հայտարարեց, որ հրապարակի ցույցին քաղաքացիական հագուստներով զինվորականներ են մասնակցում: Կոչ արեցին ՀՀ վարչապետին, ՀՀ ՊՆ նախարարին, Արցախի ՊԲ հրամանատարին թույլ չտալ զինվորականների մասնակցությունը: Ավտոկայանի մոտակայքում տեղի է ունենում մեկ այլ միջոցառում՝ Սամսունգ խանութի կազմակերպած կենցաղային իրերի խաղարկություն: Դադարների ժամանակ հնչում են Հայաստանի թավշյա հեղափոխությանն նվիրված երգեր»:

Հունիսի 1-ի գիշերը մի խումբ մարդիկ ավտոմեքենաներով փակել են Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի ավտոկայանին հարող հատվածը: Պատճառը, ըստ ցուցարարների, ԱԱԾ մի խումբ զինծառայողների կողմից Դավիթ Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանն ծեծն էր:

Խուլիգանության փաստով ԼՂՀ Դատախազությունը քրեական գործ է հարուցել: ԼՂՀ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշված է ԱԱԾ աշխատակցի երկու անուն՝ Մհեր Մուսայելյան/ԱԱԾ-ի աշխատակից/, Մխիթար Մուսայելյան, Սերգեյ Մուսայելյան, Գուրգեն Հայրապետյան և Վարդան Ղարամյան/ԱԱԾ-ի աշխատակից/: 

Ցուցարարները պահանջում էին բացի բանակից, մնացած ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը: 

Երեկ ցուցարարների կողմից կազմված պատվիրակությունը հանդիպել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: 




Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված