Հինգշաբթի, 22 օգոստոսի

Երեւանի քաղաքապետը կփոխհատուցի լրագրողների ֆինանսական ծախսերը



2005թ. փետրվարի 10-ի իր որոշմամբ Վճռաբեկ դատարանը երկրորդ անգամ բավարարեց «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանի պահանջը' անվավեր ճանաչել քաղաքապետ Երվանդ Զախարյանի' տեղեկություններ չտրամադրելու անգործությունը: Դատարանը այդպիսով քաղաքապետին պարտավորեցրեց «Հետաքննող լրագրողներ»-ին տրամադրել նախկին քաղաքապետերի' 1997-2003թթ. բոլոր որոշումները, որոնք վերաբերում են Օպերայի հանրային այգու տարածքների հողահատկացումներին: Նշենք, որ այդ տարածքում կառուցված սրճարանների սեփականատերերը բարձրաստիճան պաշտոնյաներ են:

Թեեւ Վճռաբեկ դատարանի վճիռն արդեն մեկ ամիս է ուժի մեջ է, քաղաքապետարանը դեռեւս չի տրամադրել նշված որոշումները:

2005թ. մարտի 10-ին կազմակերպության փաստաբան Արա Զոհրաբյանը կատարողական թերթ ստանալու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: Իսկ մարտի 17-ին կատարողական թերթը ներկայացվել է ԴԱՀԿ ծառայության Երեւանի բաժին: «ԴԱՀԿ մասին» օրենքի համաձայն' երկու ամսվա ընթացքում հարկադիր կատարողները պարտավոր են քաղաքապետարանից ստանալ եւ լրագրողներին տրամադրել պահանջված փաստաթղթերը:

Քաղաքապետարան-լրագրողներ դատական վեճը, սակայն, այսքանով չի ավարտվում: Մեկ տարվա դատական քաշքշուկի ընթացքում իր կրած նյութական վնասը փախհատուցելու պահանջով «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը մարտի 10-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Քաղաքացիական օրենսգրքի համաձայն' Հայաստանի Հանրապետությունը (կամ նրա անունից հանդես եկող ֆինանսական մարմինը) պետք է փոխհատուցի պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ) քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասը: Երեւանի քաղաքապետի անգործությունը կազմակերպությանը պատճառել է 308.300 դրամի նյութական վնաս: Այդ գումարը ծախսվել է փաստաբանական ծառայության եւ դատական ծախսերը հոգալու համար: Ստացվում է, որ քաղաքապետի կողմից տեղեկությունները կամայականորեն չտրամադրելու հետեւանքով կտուժի նաեւ ՀՀ պետբյուջեն:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված