Հինգշաբթի, 21 նոյեմբերի

Փողոցները փակել են Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները



Մալաթիա-Սեբաստիայի Շերամի փողոցն ամբողջովին փակ է` բոլոր խաչմերուկներով․ արգելափակված է երթևեկությունը 4-րդ գյուղ, Ռոբոտների գործարան, Օհանովի և Րաֆֆու փողոց տանող ճանապարհներում։ Գործադուլ են հայտարարել «Սիս նատուրալ» զովացուցիչ ըմպելիքի արտադրող ընկերության աշխատակիցները։ Նրանք երթով քայլում են Մալաթիա-Սեբաստիայի փողոցներով։

Ամբողջությամբ փակ են նաև Բաբաջանյան փողոցը, դեպի Արգավանդ տանող ճանապարհները։

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված