ՈՒրբաթ, 18 հոկտեմբերի

Ցուցարարները փակեցին 58 համարի երթուղայինի ճանապարհը․ վարորդը շրջվեց և հետ գնաց




15։54

Հայաստանի դրոշը Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում: Խաչմերուկում ցուցարարները շարունակում են բողոքի ակցիան:

15։30

Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկում քիչ առաջ ցուցարար քաղաքացիները փակեցին 58 համարի երթուղային ավտոբուսի ճանապարհը։ Ոստիկանները փորձում էին հեռացնել ցուցարարներին փողոցից, սակայն երթուղայինի վարորդը շրջադարձ կատարեց և հետ գնաց։ 

Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում երթևեկությունը շարունակում է դադարեցված մնալ: Ամիրյան փողոցում նաև մեքենանների վարորդներն են միացել:

Մի խումբ երիտասարդներ էլ փակել են Մաշտոց-Պուշկին փողոցների խաչմերուկը։ Այժմ աղբամաններով փորձում են փակել ճանապարհը։

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված