Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբան Ավագ Լալայանին (տեսանյութ)



Երեկ՝ կեսգիշերից քիչ պակաս, Երևանի Սիլիկյան-Շիրազ փողոցների խաչմերուկում ոստիկանները՝ շուրջ 8 հոգով, բռնություն են կիրառել փաստաբան Ավագ Լալայանի նկատմամբ, երբ վերջինը տուն վերադառնալիս է եղել: Ծեծը շարունակվել է անգամ այն ժամանակ, երբ վերջինը բղավել է՝ փաստաբան եմ: Այս մասին «Հետք»ին հաղորդեց ինքը՝ փաստաբան Լալայանը, ով արդեն ՀՔԾ-ում հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Այժմ Ավագ Լալայանը գլխի ցավեր ունի, այսօր գնում էր դատական բժշկի մոտ:

«Տուն վերադառնալիս տեսա, որ Սիլիկյան-Շիրազ փողոցների խաչմերուկում երկու ոստիկան մի երիտասարդի քաշելով փորձում էին մտցնել մեքենան»,-պատմեց փաստաբանը:

Ավագ Լալայանը փորձել է պարզել՝ արդյոք ոստիկանները որևէ օրինական պահանջ ներկայացրել են, թե ոչ, պարզել են անչափահաս են, թե՝ ոչ, եթե անչափահաս են, զգուշացրել են, որ օրինական ներկայացուցչի ներկայության իրավունք ունի: Բայց ապարդյուն. «Հարցերիս չէին պատասխանում: Մեկ էլ նրանցից մեկը, թե՝ գնա ստեղից, արա՛»: Դրանից հետո սկսվել է ծեծը: Եվ միայն Մաշտոցի բաժնի պետի միջամտությամբ է դադարեցվել բռնությունը: Այնուհետև Ավագ Լալայանը պատմեց, որ շոկային վիճակում միացրել է հեռախոսը, սկսել նկարել, բայց ոստիկանները սկզբում չեն արձագանքել, հետո նրանցից մեկը փորձել է խլել հեռախոսը և միայն բաժնի պետի միջամտությամբ չի կարողացել:  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված