ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Վարչական ձերբակալություններ Ազատության, Ֆրանսիայի հրապարակներից ու Սարյան փողոցից



Լուսանկարում Գեորգի Վարդանյանն է` ոստիկանության Էրեբունու բաժնի դիմաց: Նրա նկատմամբ վարչական ձերբակալությունն իրականացվել էր Ֆրանսիայի հրապարակից, երբ միայնակ քայլում էր: «Բերման ենթարկելիս օրինական պահանջ չեն ներկայացրել, ով ձերբակալեց բերեց, ասեց` եկեք, ասացի, որ երեկ բերվել եմ Շենգավիթի բաժին, հումոր արեցին ու բերեցին: Տանողները ոչ մի օրինական պահանջ չեն ներկայացրել, բայց հենց բերեցին բաժին, ներկայացրին, որ կասկածվում եմ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածով»: Նա մասնակցում է քաղաքացիական անհնազանդության գործողություններին, որոնք մեկնարկել են 8 օր առաջ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:

Այս պահին ոստիկանության Էրեբունու բաժին վարչական ձերբակալության նպատակով բերվում են ցուցարարներ Բրյուսովի անվան համալսարանի մոտակայքից:

Ազատության հրապարակից 22 քաղաքացի է բերվել ոստիկանության Էրեբունու բաժին, որոնցից 1-ը` անչափահաս: 5 հոգու, այդ թվում Գեորգի Վարդանյանին, արդեն բաց են թողել:

Ոստիկանները նստած են համարանիշերը փակված երթուղայինի մեջ: Ոստիկանության բաժնի դուռը փակ է պահվում: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված