Երեքշաբթի, 19 նոյեմբերի

Քաղաքացիական մեքենաներով բերման ենթարկելը համատարած բնույթ ունի. ոստիկանությունը դեռեւս չի պարզաբանում



Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդ Ռաֆայել Իշխանյանն արձանագրել է, թե ինչպես են այսօր 32LU228, 34NZ754 եւ 35FM712 պետհամարանիշերով քաղաքացիական մեքենաներով բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին: Ըստ նրա` առաջին մեքենայի համարի վրա կտոր է եղել, ինչ-որ մեկը պոկել է եւ դիտորդը գրանցել է համարը, մյուս պետհամարանիշն էլ առկա է եղել միայն ետնամասին:

«Հետքն» առավոտյան ոստիկանության Շենգավիթի եւ Կենտրոնի բաժիններում արձանագրել էր նման բազմաթիվ, անգամ` առանց պետհամարանիշի մեքենաներ, որոնցով բերման էին ենթարկում քաղաքացիներին:

Ոստիկանությունն առայժմ չի մեկնաբանում այս փաստերը: Մեր բանավոր հարցմանը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը արդեն երկու անգամ պատասխանել է, թե կուսումնասիրեն եւ կպարզաբանեն:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված