Կիրակի, 17 նոյեմբերի

Դավիթ Պետրոսյանը անհայտ անձանց կողմից բռնության է ենթարկվել



«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»-ի ՀԿ-ի իրավաբան Հասմիկ Հարությունյանը «Հետք»-ին հայտնել է, որ անհայտ անձանց կողմից բռնության է ենթարկվել ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը, ով առավոտյան բերման էր ենթարկվել կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից, իսկ մի քանի ժամ անց՝ ազատ արձակվել:

Հասմիկ Հարությունյանի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտ: Մանրամասներ պարզելու համար փորձեցինք կապվել Դավիթ Պետրոսյանի պաշտպան Արաքս Մելքոնյանի հետ, սակայն վերջինս անհասանելի էր: 

Հասմիկ Հարությունյանի հաղորդմամբ՝ Դավիթ Պետրոսյանը վնասվածքներ ունի: 

Ժամը 18:40-ին մենք կարողացանք կապ հաստատել Դավիթի հետ եւ շատ կարճ զրույց ունենալ: Նա դեռ գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Միայն փոխանցեց, որ ԲԿ-ի դիմաց իրենց է մոտեցել 35-40 տարեկան մի տղամարդ` ասելով` կարո՞ղ ենք խոսել։ Ինքը զգացել է, որ ուզում է կռիվ անել: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված