ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Առանց պետհամարանիշի «Մերսեդես»-ները բերման են ենթարկում (լուսանկարներ)



Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնի շենքի մոտ քիչ առաջ արձանագրել ենք, թե ինչպես են առանց պետահամարանիշի երկու ավտոմեքենաներ բերման ենթարկում քաղաքացիների։ 

Ավելի վաղ արձանագրել էինք նաև, որ քաղաքացիներին առանց պետհամարանիշի, ինչպես նաև քաղաքացիական մեքենաներով բերման են ենթարկում նաև ոստիկանության Շենգավիթի բաժին։ 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընդվզող ցուցարարները փորձում էին շրջափակել կառավարության 3-րդ շենքը, արգելափակել այնտեղ աշխատողների մուտքը՝ գործադուլի կոչ անելով։ Ոստիկանները, ուժ կիրառելով, հեռացրին ցուցարարներին շենքի բոլոր մուտքերի մոտից՝ տասնյակ քաղաքացիների բերման ենթարկելով։ Մանրամասն կարող եք դիտել և կարդալ այս և այս հղումներով։ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է՝ իրենք ոստիկանների դեմ ոչինչ չունեն, խաղաղ հավաքների և երթի նպատակը գործող իշխանության դեմ է, և ոստիկանությունն իրավունք չունի խոչընդոտել։ Ոստիկանությունը, սակայն, շարունակեց քաղաքացիներին բերման ենթարկել նաև նրանց քայլերթի ընթացքում։ Այժմ ցուցարարները Անգլիական այգում են (Կոմայգի)։ Հանրապետության հրապարակում ժամը 19։00-ին նախատեսված է հանրահավաք։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված