Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Վարդան Վարդանյանի պայմանական ազատման հարցը քննում է նրան դատապարտած դատավոր Մնացական Մարտիրոսյանը



2013-ի նոյեմբերի 5-ին «Անանիմուսների երթի» ժամանակ ձերբակալված պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանի պայմանական վաղաժամկետ ազատման հարցը այսօր պետք է լսեր նրան 5 տարվա ազատազրկման դատապարտված դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշում է, որ դատավորի ընտրությունը համակարգչով է կատարվում: Այն, որ Մնացական Մարտիրոսյանն է ընտրվել որպես այս գործը քննող դատավոր, պաշտպանն իմացել էր միայն այսօր: Հարցին՝ արդյոք ինքնաբացարկ հայտնելու՞ են՝ դատավորի հնարավոր կանխակալության հիմքով, Ինեսսա Պետրոսյանը պատասխանեց՝ կքննարկեմ այդ հարցը Վարդան Վարդանյանի հետ:

Առաջին ատյանում Վարդան Վարդանյանի պայմանական ազատման հարցը երկրորդ անգամ լսելու հնարավորություն առաջացավ այն ժամամակ, երբ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Ինեսսա Պետրոսյանի բողոքը:

Արցախյան պատերազմի մասնակից, 20 տարի հայոց բանակում ծառայած, այժմ՝ պահեստազորի փոխգնդապետ, ավելի քան 4 տարի 4 ամիս «Վարդաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող, հաշմանդություն ունեցող Վարդան Վարդանյանը դեռևս 2016-ին կարող էր վերադառնալ:

Նրա դուստրը՝ Զառա Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց՝ նրան նույնիսկ պիտի չազատազրկեին.

«Փոքր էինք, որ պատերազմի դաշտում էր, բայց հիշում եմ էդ օրերը, իսկ 11 տարի առաջ էլ մինի վրա պայթեց, փրկեց 7 զինվորի կյանք: Դա ոչ մեկը չի հիշում, իսկ փողոցը սխալ տեղից անցնելու համար 5 տարի փակեցին»:

Վարդան Վարդանյանը վատառողջ է, հաշմանդամ է, հաշվառված է բուժսպասարկման բաժնում, Արցախյան պատերազմի մասնակից է, ունի զինվորական բարձրագույն կրթություն, տույժերը մարված են վաղուց, դատական ծախսը մուծված է:

Այսօրվա նիստը հետաձգվեց դատախազ Գարեգին Իսախանյանի գործուղման մեջ լինելու հիմքով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված