Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

«Հետք»-ի ընթերցողն ահազանգում է՝ հացը տեղափոխվել է մեքենայի բեռնախցիկում



Այսօր «Հետք»-ի ընթերցողներից Տիգրանը մեզ հայտնեց, որ Նոր Նորքի Բաղյան 3 հասցեում գտնվող խանութում հացը մատակարարել են մեքենայի բեռնախցիկի մեջ դրած:

Տիգրանը մեզ է ուղարկել է մի շարք լուսանկարներ` հայտնելով, որ հացը խանութ բերվել է 13:05-ի սահմաններում:

Հաց, հացամթերք տեղափոխող մեքենաների համար կան հատուկ պահանջներ. դրանց տեղափոխումը պարտադիր պետք է իրականացվի այդ արտադրանքի տեղափոխման համար հատկացված հատուկ փոխադրամիջոցներով:

Նշենք, որ 2017թ. սեպտեմբերի 1-ից հաց և միս ձեռք բերող կազմակերպություններն ու Երևանի հանրային սննդի կազմակերպման օբյեկտները պարտավոր են սննդամթերքն ընդունել միայն սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցից:

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսվարողների համար փոխադրամիջոցի սանիտարական անձնագիր ունենալը պարտադիր կդառնա 2018 թվականի ապրիլի 1-ից: 

Այս ահազանգի մասին մենք տեղեկացրել ենք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: Իրենք արդեն զբաղվում են այս հարցով:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված