Երեքշաբթի, 19 նոյեմբերի

10 մլն դրամ ՍԱՊԾ-ին՝ լաբորատոր փորձաքննությունների համար



Այսօր կառավարությունը հավանություն տվեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացրած «Սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների իրականացման 2018-2020 թթ․» ծրագրին։

Այս ծրագրով նախատեսվում է «Պետական բյուջեի մասին» օրենքով ծրագրի գծով և ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 10 մլն ՀՀ դրամ։

ՍԱՊԾ կողմից իրականացվող լաբորատոր փորձաքննությունները վճարովի ծառայություններ են և նախկինում իրականացվել են միջնաժամկետ ծախսային ծրագրերի իրականացման միջոցով։

Ըստ կառավարության կայքում ներկայացված զեկույցի՝ այս ծրագրի նպատակներից է միջազգային չափորոշիչների պահանջներին համապատասխան հնարավորություններ ունենալ` սննդամթերքի որակն ու անվտանգությունը վերահսկելու համար, ինչպես նաև՝ բացահայտել շուկայում վաճառվող անհայտ ծագումով, կասկածելի որակ ունեցող և անվտանգությունը հավաստող փաստաթղթեր չունեցող սննդամթերքի առկայությունը։

«Ելնելով Ծառայության կողմից իրականացվող ստուգումներից, դիտարկումներից, ուսումնասիրություններից, ինչպես նաև հիմնվելով սպառողների դիմում–բողոքների վերլուծության վրա՝ ակնհայտ են  Հայաստնաի Հանրապետության սպառողական շուկայում մեծ ծավալների անհայտ ծագման,  անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերով չուղեկցվող, կասկածելի որակ ունեցող և նույնականացում պահանջող  սննդամթերքի առկայության փաստերը»,-նշված է ՍԱՊԾ ներկայացրած զեկույցի մեջ։

Սրա պատճառով էլ, ըստ ՍԱՊԾ-ի, շուկայում եղած սննդամթերքի ավելի մեծ քանակի փորձաքննության պահանջ է առաջանում։

Նշենք, որ 2015-2016թթ ընթացքում լաբորատոր փորձաքննությունների համար պետական միջոցներից ծախսվել է մոտ 15 մլն ՀՀ դրամ, որից 2015թ․ հետազոտվել է ավելի քանի 250 նմուշ՝ 9,6 մլն ՀՀ դրամի, իսկ 2016թ․ին 150 նմուշ՝ 4,9 մլն ՀՀ դրամի։

2015-2016թթ վիճակագրության համաձայն՝ իրականացրած լաբորատոր փորձաքննությունների մեջ գերակշռում են մանրէաբանական և թունավոր տարրերի հայտնաբերման փորձաքննությունները, որոնց մասնաբաժինը ընդհանուր քանակի մեջ կազմում է համապատասխանաբար 62,37% և 18,08%։

Փորձաքննության իրականացման գները, ըստ զեկույցի, 3000-33 000 ՀՀ դրամ են։ Գնային առումով՝ միջին արժեքը հաշվարկված է 5000 դրամ։

2018-2020թթ․ ընթացքում նախատեսված է իրականացնել սննդամթերքի 333․34 նմուշների՝ տարեկան միջինը 2000 լաբորատոր փորձաքննություն։

Ծրագրի կատարողականները ներկայացվելու են ամսական կտրվածքով, թղթային տարբերակով:

Իսկ դրա կատարման մոնիտորինգն իրականացնելու է ՍԱՊԾ ենթակայության տակ գտնվող «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը, որը պարբերաբար կուսումնասիրի ծրագրի իրականացման ընթացքը։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված