Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Բնապահպանները հզոր ակցիա են նախատեսում Սյունիքի 6 գյուղերի հարցով



Հինգշաբթի` դեկտեմբերի 29-ին` ժամը 11-ին, բնապահպանական հզոր ակցիա:

Հավաքվում ենք ՀՀ Կառավարության թիվ 1 շենքի մոտ` ներկայացնելու մեր պահանջը` ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան, Սյունիք, Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի գյուղերի 608 հեկտար հողերը «բացառիկ գերակա հանրային շահ» անվան տակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վարձակալության իրավունքով հանձնելու Կառավարության 627-Ն հակապետական որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:

Այնուհետև քայլարշավ դեպի ՀՀ նախագահի նստավայր` արտահայտելու մեր բողոքը բնապահպանական քաղաքականության ոլորտում առկա աղետալի վիճակի վերաբերյալ: ՀՀ նախագահից պահանջում ենք վերջապես ընդունել մեզ և ապահովել քննարկում` այս ոլորտում ծառացած խնդիրները համատեղ քննարկելու և լուծման եղանակներ գտնելու նպատակով:

Մենք պետք է ցույց տանք, որ ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ և Հայաստանի ապագան մենք ենք, իսկ առանց բնության և առողջ շրջակա միջավայրի առկայության պետությունը տարբեր առումներով դառնում է խոցելի. այն էլ մեր պետության դեպքում, որն ամբողջովին շրջապատված է թշնամիներով, իսկ սեփական ընդերքի կամ ռեսուրսի անխնա շահագործումը բերելու է պետության կործանման:

«ԹՌՉԿԱՆ» քաղաքացիական նախաձեռնություն


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված