Շաբաթ, 16 նոյեմբերի

Ռուզաննա Ադանալյան. «Որդուս սպանությունը եղել է պատվիրված»



Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, բարձրաձայնում է՝ որդու սպանությունը եղել է պատվիրված անձնական թշնամության դրդապատճառով: «Դա ինչ-որ Արթուրիկ կամ Արտյոմիկ բառերի պատճառով չի եղել, այլ կոնկրետ անձի կողմից պատվիրված սպանություն… որդուս սպանության պատվերը տվել է նախկինում Շիրակի մարզի կանանց, ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը»,- այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում հայտարարել է տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանը:

Ըստ Ռուզաննա Ադանալյանի` Լուսինե Գինոսյանն իր «վաղեմի թշնամին է», որի հետ ունեցել է նյութական խոշոր վեճ: Այն կապված է բնեղեն զարդերի՝ սերտիֆիկացված ոսկեղենի հետ: Տիկին Ռուզաննայի պատմելով` ծնողներից ժառանգած այդ ոսկեղենը չի կարողացել վաճառել, այդ ժամանակ Շիրակի մարզպետարանի իր ծանոթներից մեկն առաջարկել է հենց Լուսինե Գինոսյանին` որպես տոկոսով գումար տվող անձի: Ռուզաննա Ադանալյանի փոխանցմամբ, ոսկեղենի գրավադրմամբ գումար է ստացել Գինոսյանից, սակայն ոսկեղենի հարցը հետագայում վիճարկել է դատարանում:

Ավելին՝ տուժողի իրավահաջորդը նաև տվյալներ է ձեռքբերել, համաձայն որոնց` որդուն դանակով հարվածելուց հետո նաև թունավորել են: Ըստ փորձաքննության արդյունքների` դեպքի վայրում հայտնաբերվել է «Ատրոպին» դեղամիջոցի սրվակ, որի փորձաքննությամբ պարզվել է՝ սրվակում առկա է եղել նաև թունավոր նյութ:

«Հետքն» անդրադարձել է այս գործին, հետևել զարգացումներին: 2014թ. հոկտեմբերի 29-ին Գյումրիի Շիրակշին բանավան 227/106 տնակում 25-ամյա Արտյոմ Ադանալյանը սպանվել է դանակի 2 հարվածով: Ամբաստանյալի կարգավիճակում է միայն մեկ անձ՝ Արթուր Մարտիրոսյանը: Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Աշոտ Մանուկյանի նախագահությամբ: Դատարանն ավարտել է դատաքննությունը: Այժմ դատական վիճաբանությունների փուլն է: Սակայն տիկին Ռուզաննան պնդում է, որ սպանությանը մասնակից է եղել մի ամբողջ խումբ՝ մոտ 10 հոգի, այնինչ նրանցից ոմանք լքել են հանրապետությունը, մյուսները գործով որպես վկա են անցնում: 

Որդեկորույս Ռուզաննա Ադանալյանն արդեն 4-րդ տարին պայքարում է 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության իրական մեղավորներին պատասխանատվության կանչելու համար: Նա իրականացրել է իր սեփական հետաքննությունը, ուսումնասիրել անգամ դատական բժշկություն, քրեական դատավարություն, հայտնաբերել աղաղակող խախտումներ: Տիկին Ռուզաննան պնդում է՝ որդուն սպանել են խմբակային, ոչ թե մեկ անձ, ինչպես ներկայացրել են իրեն ու հանրությանը:

Ավելին՝ այսօր նա հայտարարել է, որ որդու սպանությանը նպաստել են, օժանդակել, սպանությունն ավարտին հասցրել նաև իրավապահները: Ռուզաննա Ադանալյանը տվել է ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնի նախկին պետ Հրաչյա Սահակյանի եւ վերջինիս տեղակալ Արա Ազնավուրյանի անունները:

Տիկին Ադանալյանը նշել է, որ որդու սպանության պատվիրված լինելու և իրավապահների կողմից հովանավորվելու մասին ահազանգել է համապատասխան պետական մարմիններին: Սակայն ստացել է պատասխաններ, ըստ որոնց` դիմումներում հանցագործության մասին տվյալներ չկան, որ դրանք պարզապես իր ենթադրություններն են: Պատվիրատուի մասին հայտնել է նաև Ոստիկանության 6-րդ վարչությունում, սակայն ստացել նույնաբովանդակ պատասխան՝ հանցագործության մասին մատնանշող տվյալներ առկա չեն: Տուժողի իրավահաջորդի խոսքով, Լուսինե Գինոսյանի առնչությունը որդու սպանությանը Ռուզաննա Ադանալյանը պահանջել է պարզել նաև նախաքննական մարմնից: Սակայն, որևէ տվյալ ձեռք չի բերվել:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը, որը դատարանում ներկայացնում է տուժողի իրավահաջորդի շահերը, նկատեց, որ «նման խայտառակ դատավարություն կարող էիր տեսնել միայն քաղաքական գործերով»:

Իրավապաշտպանը մտահոգություն հայտնեց, որ Ռուզաննա Ադանալյանը թիրախավորված է, որ իսկապես նրան լուրջ վտանգ է սպառնում: Սա գիտակցում է նաև տուժողի իրավահաջորդը, բայց ասում՝ քանի դեռ ողջ է, պայքարելու է:

Խախտումներ, չպարզված հանգամանքներ

  • Իրեղեն ապացույցների որոշ մասը հայտնաբերվել է դեպքից 9 ամիս անց:
  • Իրեղեն ապացույց դանակը կամ դանակները չեն հայտնաբերվել:
  • Արյունոտռետինեծածկոցն անհետացել է դեպքիվայրից, թեպետառկա է Քննչականկոմիտեիտարածածտեսանյութում:
  • Դեպքիվայրըչիկնքվելմեկուկեսամիս:
  • Դեպքիվայրտնակըքանդվել է 2 ամիսառաջ:
  • Սխալփաթեթավորմանհետևանքովվերացելենմատնահետքերը,
  • ԱրտյոմԱդանալյանիմազերովծրարըկիսաբաց է ներկայացվելփորձաքննության:
  • Կարևորվկաներդեպքիցմիքանիօրանցհատելեն ՀՀ սահմանը:
  • Դիակիլուսանկարներըգործից բացակայումեն:
  • Դատագենետիկականփորձաքննությաններկայացվածդեպքիվայրիցվերցրածծխուկներիգլխիկներըպոկվածենեղել:
  • Դիակիդատաբժշկականփորձաքննությանեզրակացությունը չունիսխեմա:
  • Դատաբժիշկըչիպատասխանելկարևորագույնհարցերի:
  • Դատականնիստերիարձանագրություններումհատվածներկան, որբացակայումեն` տուժողիիրավահաջորդի վկայակոչմամբ:
  • Դեպքիվայրումհայտնաբերվել է 3 բաճկոն, հեռախոսիտուփ, որոնքայդպեսէլչենպարզվել, թեումենպատկանում:
  • Ատրոպինիսրվակիմեջ, ըստփորձաքննության, հայտնաբերվել է թունավորնյութ

Տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանի ու իրավապաշտպան Նինա Կարապետյանցի մամուլի ասուլիսի տեսագրությունն ամբողջությամբ՝ այստեղ

Լուսանկարում` ձախից` Նինա Կարապետյանցը, Ռուզաննա Ադանալյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված