Երկուշաբթի, 09 դեկտեմբերի

Ժիրայր Սեֆիլյանի գործով դատարանը կլսի Պավլիկ Մանուկյանին ու Վարուժան Ավետիսյանին



Ժիրայր Սեֆիլյանը կմնա կալանքի տակ

Այսօր դատարանը մերժեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի կալանքը վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը։ Պաշտպանը հիմնավորել էր, որ գործով բոլոր ապացույցները հետազոտված են, հարցաքննվել են վկաները, ուստի որևէ հիմք, որ հնարավոր է վկաների վրա ազդեցություն գործի, գոյություն ունենալ չի կարող։ Փոխարենը Սեֆիլյանի կալանքի վերացման միջնորդության դեմ առարկել էր մեղադրող կողմը՝ նշելով՝ կարող է խոչընդոտել դատաքննությանը կամ չներկայանալ դատարան։  

Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց պաշտպանական կողմի մեկ այլ միջնորդություն ևս` ապահովել այս գործով անցնող այլ ամբաստանյալներ, «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանի, Պավլիկ Մանուկյանի, Գարեգին Չուգասզյանի ներկայությունը դատական նիստերին։ Ժիրայր Սեֆիլյանի ու Գևորգ Սաֆարյանի պաշտպանները միջնորդեցին նրանց հրավիրել որպես վկա։ Այս միջնորդությունը բավարարվեց, սակայն դատարանն արձանագրեց, որ Գարեգին Չուգասզյանի մասնակցությունը ապահովել հնարավոր չէ, քանի որ վերջինը գտնվում է հետախուզման մեջ։

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը

Այսպիսով, հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն Վարուժան Ավետիսյանն ու Պավլիկ Մանուկյանը, ովքեր Ժիրայր Սեֆիլյանի ու Գևորգ Սաֆարյանի հետ անցնում են զանգվածային անկարգություններ նախապատրաստելու գործով։

Սակայն դատարանը ընդհանրապես չքննարկեց «Սասնա Ծռեր» խմբի մեկ այլ անդամի՝ Արամ Հակոբյանին դատարան հրավիրելու եւ որպես վկա հարցաքննելու մասին փաստաբան Տիգրան Եգորյանի միջնորդությունը։

«Հետքի» հետ զրույցում պաշտպան Տիգրան Եգորյանը նկատեց, որ Արամ Հակոբյանի ցուցմունքը կարող է էական նշանակություն ունենալ գործի ելքի համար։

Պաշտպաններ Եգորյանն ու Հայրապետյանը վիճարկում են Գյումրիում՝ Արամ Հակոբյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված նռնակի՝ որպես ապացույց թույլատրելիության հարցը։ Այդ ապացույցը դրված է մեղադրանքի հիմքում։ Խուզարկության ապացույցը հետազոտվել է դատարանում, սակայն, ըստ պաշտպանների, այն պետք է անթույլատրելի ճանաչվի. «Նռնակը նախ հայտնաբերվել է ոչ թե Արամ Հակոբյանի տնից, այլ հարևան հասցեի տան տանիքից։ Այս գործով Արամ Հակոբյանի նկատմամբ հետապնդումը դադարեցված է։ Մինչդեռ նա կարող է ցուցմունք տալ այդ ապացույցը անթույլատրելի ճանաչելու հետ կապված»,-նշեց Տիգրան Եգորյանը։   

Դատաանը համարեց, որ Արամ Հակոբյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ այս գործով, սակայն, ըստ պաշտպան Եգորյանի, դա որևէ կապ չունի նրան որպես վկա կանչելու հետ։ 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված