Կիրակի, 17 նոյեմբերի

12 վճիռ՝ ընդդեմ Հայաստանի. Եվրոպական դատարանը հրապարակել է անցյալ տարվա վիճակագրությունը



Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2017-ին Հայաստանի դեմ 12 վճիռ է կայացրել, որոնցից 11-ով Կովենցիայի առնվազն մեկ դրույթի խախտում է ճանաչել: Իսկ առհասարակ այս պահին մեր պետությունից 1.819 դիմում կա ՄԻԵԴ-ում, որը Դատարանի ամբողջ դիմումների 3,2 տոկոսն է: Այսպիսով, Հայաստանը դիմումների քննարկմանը սպասող երկրների տասնյակում է: Այդ դիմումներից 140-ն արդեն կոմունիկացվել են:

Այսօր ՄԻԵԴ-ը հրապարակել է 2017 թ-ի աշխատանքների արդյունքները: Դատարանի տարեկան մամուլի ասուլիսի ժամանակ Դատարանի նախագահ Գուայդո Ռայմոնդին ամփոփել է ՄԻԵԴ-ի տարին ու ներկայացրել վիճակագրական տվյալներ:

Ըստ այդմ, Հայաստանից անցյալ տարվա ընթացքում Ստրասբուրգ՝ Եվրոպական դատարան է ուղարկվել 356 նոր դիմում, ինչը 50 տոկոսով քիչ է 2016-ի համեմատ, երբ ուղարկվել էր 753 նոր դիմում:

Իսկ առհասարակ անցյալ տարի ՄԻԵԴ-ը ստացել է 85.951 դիմում, ինչը 123 տոկոսով ավելի է 2016-ի համեմատ: Այդ դիմումներից 15.595-ի վերաբերյալ որոշումներ են կայացվել, իսկ 70.356 դիմում վարույթ չի ընդունվել:

Անցյալ տարի Եվրոպական դատարանը վճիռներ է կայացրել 1068 գործով: Դրանց 85 տոկոսով ճանաչվել է Կոնվենցիայի նվազագույնը մեկ հոդվածի խախտում:

Ըստ ՄԻԵԴ-ի հրապարակած վիճակագրության, մարդու իրավունքներն առավել շատ խախտվում են Ռուսաստանում՝ 293 վճիռ, Թուրքիայում՝ 99 վճիռ, Ուկրաինայում՝ 82 վճիռ, Հունաստանում՝ 36 վճիռ, ապա՝ Բուլղարիայում՝ 31 վճիռ:

Առավել շատ խախտվել են մարդու՝ արդար դատաքննության ու ազատության, անվտանգության իրավունքները՝ 414 վճիռ:

10.000/1 բնակչի հաշվով՝ Լիխտենշտեյնն ու Սան Մարինոն չհաշված, ամենաշատ դիմումները ստացվել են Ռումինիայից՝ 3,31, Թուրքիայից՝ 3,25, Բոսնիա և Հերցեգովինայից՝ 2,47, Չեռնոգորիայից՝ 2,22 և Մոլդովայից՝ 2,13: Հայաստանի պարագայում նույն հարաբերակցությամբ ստացվում է 1,19 դիմում 10.000/1 բնակչության հաշվարկով:

Գործունեության սկզբից՝ 1959-ից մինչև 2017 թվականը Եվրոպական դատարանը հրապարակել է 20.637 վճիռ, որոնցից 84 տոկոսով ճանաչվել է Կոնվենցիայի առնվազն մեկ դրույթի խախտում:

Եվրոպական դատարանի պատմության մեջ առավել շատ մարդու իրավունքներից խախտվել է արդար դատաքննության իրավունքը՝ 5668 վճիռ:

Լուսանկարը՝ ՄԻԵԴ-ի կայքից


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված