Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Հայաստանի համար ծխախոտային արտադրանքի նոր տեխնիկական կանոնակարգերը կգործեն 2018թ․հուլիսից



Հայաստանի համար ծխախոտի և ծխախոտային արդադրանքի համար Եվրասիական տնտեսական միության տարածքում իրացվելու համար անհրաժեշտ տեխնիկական կանոնակարգերի կիրառումը երկարացվել է մինչև 2018թ հուլիսի 15-ը։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում։

ԵԱՏՄ անդամ մյուս երկրների համար ծխախոտային արտադրանքների նոր տեխնիկական կանոնակարգն արդեն ուժի մեջ է մտել 2017թ նոյեմբերի 15-ից։

Հայաստանի համար բացառությունը կատարվել է այն պատճառով, որ հայ արտադրողները մինչև վերը նշված ժամանակահատվածը չեն կարողացել սպառել նախկինում ձեռք բերված փաթեթավորման նյութերը, և անցումը նոր տեխնիկական կանոնակարգին, ըստ ԵՏՀ-ի, կարող է ֆինանսական մեծ կորուստներ պատճառել արտադրողներին և «բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսության վրա»։

Այս կապակցությամբ՝ փոփոխությունների են մտցվել 2015թ մայիսի 12-ի N 53 որոշման մեջ։ Ըստ դրա՝ ներկայումս Հայաստանի տարածքում ծխախոտային արտադրանքի համար եղած և գործող տեխնիկական կանոնակարգերը կպահպանվեն ևս մեկ տարի՝ մինչև 2018թ հուլիսը։

Մինչև այդ ժամանակահատվածը ծխախոտներն արտադրվելու և շրջանառվելու  են՝ համաձայն ներկայումս գործող իրավական ակտերի։

Նշենք, որ, ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2011-2017թթ առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է մոտ 84 մլրդ սիգարետ։

Տարեցտարի Հայաստանում ծխախոտի արտադրման ծավալներն աճում են։ Օրինակ, նախորրդ տարվա համեմատ 2017թ առաջին կիսամյակում, ծխախոտի արտադրությունն աճել է 20,4%-ով:

Արտադրված ծխախոտի շուրջ 80%-ն արտահանվում է։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված