Կիրակի, 20 հոկտեմբերի

Դեղերի գրանցումը շուտով կդառնա առցանց



Եվրասիական տնտեսական միությունում արդեն վերջանում է դեղերի առցանց գրանցման տեղեկատվական համակարգի մշակման գործընթացը, որի նպատակն է հեշտացնել ինչպես դեղ արտադրողների գործը, այնպես էլ՝ սպառողների համար լիարժեք ինֆորմացիա ապահովել։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Դեղերի թողարկումը, շրջանառությունը և վաճառքը տնտեսական միության տարածքում հնարավոր կլինի միայն ԵԱՏՄ միասնական ռեեստրում ընդգրկված լինելու պայմաններում:

Ներկայումս ստեղծված բազան ներառում է 28 նորմատիվ ակտեր, որոնք վերաբերում են դեղերի համապատասխանեցմանը։ Մոտ 67 ակտերի վրա աշխատանքը դեռ շարունակվում է:

Պատրաստվել է նաև տեխնոլոգիական փաաստաթուղթ, որը պարունակում է ԵԱՏՄ երկրների դեղերի հիմնական ռեեստրները, որտեղ մանրամասն ներկայացված են գրանցված դեղամիջոցները:

Միասնական ռեեստրի տեղեկատվական բազայում ներառված են նաև 3 այլ կարևոր մասեր։

Առաջինում տեղեկատվություն է այնպիսի դեղամիջոցների մասին, որոնք չեն համապատասխանում տնտեսական միության որակի ստանդարտներին, ինչպես նաև՝ համարվում են կեղծված կամ ապօրինի ներկրված։ Երկրորդում՝ ներառված է ինֆորմացիա դեղամիջոցների օգտագործման դադարեցման, հետկանչի կամ բժշկության մեջ դրանց կիրառելու արգելանքների մասին։

Երրորդ հատվածի մեջ ներկայացված է տեղեկություն՝ դեղորայքի կողմնակի ազդեցությունների , ինչպես նաև դրանց անարդյունավետության մասին։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԵԱՏՄ դեղերի միասնական ռեեստրը ոչ միայն կներառի տեղեկություններր դեղերի և բժշկության մեջ դրանց օգտագործման վերաբերյալ (ինչպես հիմա կա ազգային ռեեստրներում), այլ նաև կպարունակի դրանց որակի վերահսկողության վերաբերյալ նորմատիվ փաստաթղթեր:

Ռեեստրի ընդհանուր օգտագործման համար բացառություն կկազմեն այնպիսի հատվածներ, որոնք պարունակելու են հատուկ մասնագիտացված փորձագիտական նյութեր՝  նախատեսված բացառապես ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների համար:

Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տեղեկության՝ դեղերի ընդհանուր շուկայի հիմքում դրված են լինելու փոխադարձ ճանաչման և դեղերի գրանցման ապակենտրոնացված եվրոպական ընթացակարգերը:

Այսինքն՝ այս գործընթացների ավարտից հետո ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների կողմից միասնական ռեեստրում ներառված դեղերը դառնալու են փոխադարձ ճանաչելի:

Դեղարտադրողներն էլ իրենց հերթին պետք է համապատասխանեցնեն իրենց արտադրանքն ամբողջ երկրում ընդունված GxP՝ պատշաճ գործելակերպի անհրաժեշտ պրակտիկային:

Իսկ դեղերի որակի վերահսկողությունը կատարվելու է՝ համաձայն ԵԱՏՄ համապատասխանեցված դեղաչափական ստանդարտների:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված