Կիրակի, 20 հոկտեմբերի

Ձևավորվելու է գյուղատնտեսական բույսերի սերմերի միասնական շուկա



Օրերս ԵԱՏՄ անդամ երկրները ստորագրել են համաձայնագիր՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության վերաբերյալ: Այս մասին նշված է ԵՏՀ  պաշտոնական կայքում:

Այս համաձայնագիրն ուղղված է սերմերի միասնական շուկայի զարգացմանը, ինչպես նաև՝   այդ ոլորտում իրավահարաբերությունների կարգավորմանը: Համաձայնության նպատակն է վերացնել փոխադարձ գյուղատնտեսական սերմերի առևտրի ժամանակ առաջացող խոչընդոտները:

Ըստ այդ որոշման՝ բացառություն են կազմելու սերմերի այն տեսակները, որոնց գենետիկական ծրագիրը պարունակում է գենաինժեներային նյութ:

Համաձայնագրով նախատեսվում է նաև կիրառել միասնական մեթոդներ՝ որոշելու սերմնացուների հատկությունները, ինչը թույլ կտա դրանց որակյալ կամ անորակ լինելը հաստատող միասնական փաստթղթեր ունենալ և  դրանք դարձնել փոխադարձ ճանաչելի միության անդամ երկրներում:

ԵՏ հանձնաժողովի անդամներից Սերգեյ Սիդորսկին կարծիք է հայտնել, ըստ որի՝ այս համաձայնագրի իրականացումը թույլ կտա զարգացնել սեփական սերմնաբուծությունը հենց մաքսային միության շրջանակներում, ինչն իր հերթին կնպաստի գյուղատնտեսության արտադրողականության աճին:

Ներկայումս ԵՏՄ անդամ 5 երկրները շատ են սերմնացուներ ներկրում երրորդ երկրներից: Օրինակ, վերջին 5 տարիների ընթացքում ԵԱՏՄ այլ երկրներից ներմուծվել է մոտ 750 ԱՄՆ դոլարի սերմնացու:

Այս համաձայնագիրն ուժի մեջ կմտնի բոլոր անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտից հետո։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված