Երեքշաբթի, 16 հուլիսի

Կիրանցի վանական համալիրի տարածքում ծառեր են հատվել



Արշավական Դավիթ Պետրոսյանը կիրակի օրը Տավուշի մարզի Կիրանցի կիրճում՝ դեպի վանք տանող ճանապարհին, լուսանկարել է հատված ծառերով բեռնված ավտոմեքենաներ։

«Հետք»-ի հետ զրույցում Դավիթը նշեց, որ ծառերով բեռնված մոտ 7 ավտոմեքենա՝ 2 «ԶԻԼ» և մի քանի մարդատար ավտոմեքենա է տեսել։

Ասում է՝ հատված ծառերը տեսքից առողջ են եղել։ Բոլոր ավտոմեքենաների վրա 2-3 էլեկտրական սղոց է դրված տեսել։ Դավիթը ծառերը հատողների հետ չի խոսել, միայն անցնելիս նրանք հորդորել են չնկարել իրենց։

«Արշավից հետո արդեն, որ դուրս էինք գալիս գյուղից, մի մեքենա եկավ, կանգնեցրեց մեզ ու հարցուփորձ էր անում, թե ինչ էինք անում Կիրանցում ու ասաց, որ տղաները բողոքել են, թե իրենց մեքենաները նկարում ենք»,-նշում է Դավիթը։ Իր հետ զրուցած անձը ներկայացել է որպես հուշարձանները հսկող աշխատակից։

Տավուշի անտառներում տարիներ շարունակ չեն դադարում ծառահատումները։ Կառավարությունը չի կարողանում հսկել հանրապետությունում՝ հատկապես Տավուշի անտառներում, կատարվող ծառահատումները, քանի որ տեղի բնակիչներից շատերը հակադարձում են, թե վառելափայտն իրենց ապրուստի հիմնական միջոցն է։

Բնակիչներին չեն «կաշկանդում» անգամ վերջին շրջանում ծառահատումների փաստով հարուցված քրեական գործերը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված