Կիրակի, 21 հուլիսի

Հայաստանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող շինությունը օդանավակայանի համալիրն է



Հայաստանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող շինությունը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի չորրորդ համալիրն է։

Այն կոչվում է օդանավակայանի «Ուղևորային նոր համալիր» կամ հանրային գոտի։ Այնտեղ են հաշվառվում ուղևորները, Հայաստան ժամանում և մեկնում։

Համալիրի կադաստրային արժեքը  18 միլիարդ 695 միլիոն դրամ է։ Այն գտնվում է Երևան քաղաքի Գասպարյան փողոց թիվ 30 հասցեում։ Ուղևորային այս համալիրը շահագործման է հանձնվել 2011 թվականի աշնանը։

Համալիրը տարեկան վճարում է 56 միլիոն դրամ գույքահարկ։

Ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը իր ներսում գտնվող շինությունների համար տարեկան վճարում է 103 միլիոն դրամ գույքահարկ։ Փաստորեն՝ այդ գումարի կեսից ավելին օդանավակայանի չորրորդ համալիրի գույքահարկն է։

«Զվարթնոց» օդանավակայանը կազմված է չորս համալիրներից՝ «Նախկին VIP շենք»-ից (1-ին՝ Հին համալիր), «Կլոր շենք»-ից (երկրորդ համալիր), «Նոր համալիր»-ից (երրորդ համալիր կամ ստերիլ գոտի։ Այնտեղ կատարվում է ուղևորների նստեցում) և  «Ուղևորային նոր համալիր»-ից՝ (չորրորդ համալիր, հանրային  գոտի)։ Բացի այդ, օդանավակայանի կազմում են բեռնային, տեխնիկական սպասարկման համալիրները և այլ շինություններ։  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված