Հինգշաբթի, 18 հուլիսի

1,1 միլիարդ դրամ կհատկացվի ֆիննախի համակարգչային տեխնիկայի վերազինման համար



«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի նյութատեխնիկական զինման, կադրային ներուժի բարձրացման, ֆինանսների նախարարությունում վիրտուալացված հիշողության համակարգի և գնումների էլեկտրոնային աճուրդի համակարգի ներդրման, համակարգչային տեխնիկայի վերազինման համար ֆինանսների նախարարությանը կհատկացվի 1 միլիարդ 103 միլիոն դրամ։

Գործադիրը այսօրվա նիստում հաստատեց գումարի հատկացման այս նախագիծը՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի առաջարկով։

Ինչպես ասվում է նախագծում, ֆինանսների նախարարության կողմից օգտագործվող բոլոր ծրագրային համակարգերի տեղեկատվությունը ներկայումս կուտակվում է մեկ տեղում, որը որոշակի համակարգերի խափանման դեպքում կարող է հանգեցնել տեղեկատվության կորստի: Այդ իսկ պատճառով առկա է տեղեկատվության ռեզերվային կուտակման համակարգի ներդրման անհրաժեշտություն:

Նախարարությունից նաև հայտնել են, որ իրենց շահագործող համակարգչային տեխնիկան ֆիզիկապես, բարոյապես մաշված է և վերազինման կարիք ունի: Հետաքրքիր է, թե նախարարությունը ինչ ի նկատի ունի՝ «համակարգչի բարոյապես մաշվածություն» ասելով։

Լուսանկարը՝ ֆիննախի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված