Երկուշաբթի, 22 հուլիսի

Բյուջե հետ չվերադարձված 830 հազար դրամը



Աշտարակ քաղաքի ավագանին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով պետք է նիստ գումարեր և օրենսդրության պահանջներին համապատասխան վերացներ ավագանու այն որոշումներում տեղ գտած խախտումները, որոնցով ավագանու անդամները «կողմ» էին քվեարկել իրենց գույքային արտոնություն տալու որոշումներին։  Հուլիսի 17-ին հրապարակել էինք, որ Աշտարակ քաղաքի ավագանու անդամները վերջին երկու տարիներին օրենքի խախտումով հողային և գույքային արտոնություններ են տվել իրենց, մասնակցել են այդ որոշումների քվեարկությանը և կողմ քվեարկել։

Մեր հարցմանն ի պատասխան, օրեր առաջ Աշտարակի քաղաքապետարանից պարզաբանել են, որ սեպտեմբերի 7-ին ավագանին նոր որոշումով անվավեր է ճանաչել ավագանու 5 անդամների՝ Վահագն Մկրտչյանի, Տիգրան Գալստյանի, Նորիկ Անդրեասյանի, Նավասարդ Պետրոսյանի, Աշոտ Հունյանի քվեարկությունները, որոնցով նրանք 2015-2016 թթ.-ին մասնակցել են իրենց հողային և գույքային արտոնություններ տալու մասին հարցի քննարկմանը եւ կողմ են քվեարկել:

Քաղաքապետարանը քվեարկություններն անվավեր ճանաչելու որոշումների հիմքում դրել է «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին օրենքի այն կետը, որով ավագանու անդամը չպետք է մասնակցի ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների եւ մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին։

Միանշանակ է, որ ավագանու անդամները լիազորություններն ստանձնելուն պես պարտավոր էին իմանալ օրենքի այդ պահանջի մասին: Սակայն, մեր ասելիքն առաջին հերթին վերաբերում էր նրան, որ ավագանու հիշյալ անդամներին արտոնություն տալու որոշումներում  չկան նրանց արտոնություն տալու հիմնավորումները։

Այս որոշումների ընդհանուր հանրագումարով՝ ավագանու անդամներին տրված արտոնությունների չափը 830 հազար դրամ է։ Ոչ կամայական վերաբերմունք չցուցաբերելու դեպքում՝ այս գումարները կարող էին հետ վերադարձվել համայնքային բյուջե և առավել նպատակային օգտագործվել՝ կանխելով նման խախտումների կրկնությունը։ Մինչդեռ, ավագանին որոշել է միայն անվավեր ճանաչել նրանց քվեարկությունները։

Ստացվում է, որ ավագանու անդամներն իրենք իրենց կարող են արտոնություններ տալ, քվեարկել դրանց օգտին, իսկ, երբ հանկարծ  բացահայտվի օրենքի այդ խախտումը, ընդամենն անվավեր կճանաչվի քվեարկությունը։ 

Լուսանկարում Թովմաս Շահվերդյան է


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված