Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Մինչև 2020թ. տեղական դեղարտադրողները կարող են որոշել՝ ինչ կարգով գրանցել դեղերը



2017թ մայիսի 6-ից Եվրասիական տնտեսական միության երկրներում դեղարտադրության բոլոր փուլերը՝ մշակում, արտադրություն, դեղագործական արտադրանքների կլինիկական և նախակլինիկական փորձարկումներն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած որոշումներին համապատասխան: 

Նախատեսված է նաև ստեղծել միասնական դեղագիրք, որը կգործի ԵԱՏՄ անդամ երկրներում:

Մինչ օրս դեղերի գրանցման գործընթացն անցումային փուլում է. մինչև 2020թ տեղական դեղարտադրողները հնարավորություն կունենան ընտրելու՝  գրանցել իրենց դեղորայքը ազգային, թե ՝ ԵԱՏՄ կանոնակարգերով:

Իսկ մինչև 2025թ դեկտեմբերի 31-ը ԵԱՏՄ անդամ երկրների դեղարտադրողները ազգային իրավական ակտերին համապատասխան գրանցված իրենց ամեն մի դեղագործական արտադրանք պետք է համապատասխանեցնեն ԵԱՏՄ օրենքների հետ:

Սա կարող է խնդիրներ առաջացնել այն դեղարտադրողների համար, ովքեր ներքին ընդունման սինթետիկ դեղորայքներ էին գրանցել՝ առանց կլինիկական և կենսահամարժեքության փորձաքննություն իրականացնելու:

Պատճառն այն է, որ Եվրասիական միության  դեղերի գրանցման կանոնակարգում  նման դեղերի գրանցման համար  պետք է կատարվեն մի շարք փորձաքննություններ, որոնք 2020թ.ից կլինեն պարտադիր այդ տեսակի դեղերի համար:

Բացի այդ, ԵՏՀ-ն նպատակ ունի ստեղծել փորձագետների հանձնաժողով, որը պետք է զբաղվի ԵԱՏՄ տարածքում դեղերի գրանցման հարցերով: Այդ հանձնաժողովի մեջ կներառվեն փորձագետներ ԵԱՏՄ բոլոր պետություններից:

Այդ  հանձնաժողովի նպատակներից է՝ կարգավորել դեղերի գրանցման ոլորտում առաջացած տարաձայնությունները, ինչպես նաև՝ միասնականացնել ԵԱՏՄ երկրներում դեղագործության ոլորտում գործող ազգային իրավական ակտերը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված