Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի

Բնապահպանները պահանջում են չեղյալ համարել կառավարության որոշումը (վիդեո)



Այսօր կառավարության շենքի դիմաց ակցիա էին կազմակերպել մի խումբ բնապահպան ակտիվիստներ, որոնք կոչ էին անում իշխանություններին չեղյալ համարել Սյունիքի մարզի Քաջարան սահմանամերձ գյուղում հանքարդյունաբերական նպատակով հողահատկացման ծրագիրը: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 28-ին կառավարությունը որոշել է Սյունիքի մարզի Քաջարան, Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի ու Սյունիք համայնքների որոշ տարածքներում ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ ու դրանք վարձակալությամբ տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին: Մասնավորապես Քաջարանի համայնքային սեփականության 181,7 հա հողերն օգոստոսի 1-ից փոխադրվել են արդյունաբերական, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա ու տրվել կոմբինատին: 

Քաջարանի հավանական նոր հանքը տեղակայված է այն բլրի վերին հատվածում, որի լանջին գյուղի գերեզմանոցն է, ներքեւում՝ տները եւ միջնադարյան եկեղեցին: Կոմբինատը ամիսներ առաջ երկրաբանահետախուզական աշխատանքներ էր սկսել, ինչին դեմ էին դուրս եկել գյուղացիները՝ համայնքապետի հետ միասին: 600 հոգի դեմ էր ստորագրել նոր հանքի շահագործմանը եւ նամակ ուղարկել ՀՀ, ԱԺ նախագահներին, վարչապետին, սակայն գյուղացիների դիմումն անպատասխան է մնացել առ այսօր:

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը օրերս հրավիրվել էր ոստիկանություն, ինչից հետո հայտնեց, որ իշխանության բոլոր մարմինները պարտադրել ու ճնշել են, որ ստորագրի գյուղի տարածքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հանձնելու պայմանագիրը, ու ինքն էլ ստիպված է եղել իր պաշտոնից հրաժարական տալ եւ չստորագրել: Խոսակցություններ կան, որ նա հրաժարվելու է նաեւ ՀՀԿ-ի իր անդամատոմսից: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (3)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)18:26 - 16 դեկտեմբերի, 2011
Ուղղակի արդեն ԱՄՈԹ է այս ՀԱՆՔԱՅԻՆ ԱԳՐԵՍԻԱՆ սեփական փոքրիկ Հայաստանի հանդեպ: Հանքային պայթյունից օդ նետվող թունավոր ՑԻՆԿԻ ու ԿԱՊԱՐԻ տակ ԱՊԱԳԱ կա?
2. Վարազ Սյունի (Ամստերդամ)18:35 - 16 դեկտեմբերի, 2011
Իսկ Հայաստանի իշխանություներին ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ. ամբողջ Արաբական Գարունն էլ սկսվեց ընդհամենը մի վաճառասայլակ խլելով:
3. KK09:43 - 18 դեկտեմբերի, 2011
Akamaic aynqan lav em zgum erb tesnum em vor mer eritasardutiuny verjin tarinerin sksel e haskanal ir iravunqnery ev pahanjer ardarutiun! Misht hisheq vor der 90-akan tvakannerin Xarabaxi paterazmy nmanatip eritasardneri shnorhi ev ariunov haxtecinq. Xndranqs inchn e, hankarc chporceq kotreq ayd eritasardneri voqeshnchangy kam kashareq kam kamac kamac "pshi-pshi" anelov mejnery hangchecneq irenc vogevorvacutiuny, aylapes Astvac Mi Ararce hajord pateraxmin chenq karoxana haxtanakel.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված