Երկուշաբթի, 18 նոյեմբերի

Ընդմիջումներն ու սանկցիաները հաջորդում են իրար. Սեֆիլյանի եւ մյուսների դատաքննությունը դեռ չի սկսվել



Թեև Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստերը մեկ ամսից ավելի է` մեկնարկել են, կայացել է չորս նիստ, սակայն դատարանն այդպես էլ չի կարողացել անցնել դատաքննության: Նիստերը պարբերաբար ընդմիջվում են:

Այսօր շուրջ 7 անգամ ընդմիջվել է նիստը՝ 15 րոպեից մինչև 1 ժամ տևողությամբ: Ընդմիջումների պատճառները հիմնականում երկուսն են՝ սանկցիաների կիրառումը ոտքի չկանգնող ամբաստանյալների նկատմամբ և նրանց փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ կայացնելը: Այսօր ընդմիջում է հայտարարվել նաև ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանին 2 անգամ բուժօգնություն ցույց տալու համար:

Արդեն 4-րդ նիստն է՝ ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանը, Գևորգ Սաֆարյանը ոտքի չեն կանգնում՝ «Ոտքի՛, դատարանն է գալիս» հրահանգից հետո: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը չկանգնողների նկատմամբ նախ կիրառում էր նախազգուշացում, ապա, դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք հիմնավորմամբ, սկսեց 3, 6, այսօր էլ` 10 ժամով հեռացնել մի քանի ամբաստանյալների: Այսօր 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացվեցին Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանը և Գևորգ Սաֆարյանը:

«Իսկապես դատարանն ունի պահանջ՝ ոտքի կանգնելու, քաղաքացին էլ ունի իր դիրքորոշումն արտահայտելու իրավունք»,-ասում է Նինա Կարապետյանցը՝ նշելով, որ այսպես կարող է անընդմեջ ընդմիջվել ու հետաձգվել դատական նիստը:

Ոտքի չկանգնող ամբաստանյալների փաստաբաններ Նինա Կարապետյանցը, Արայիկ Պապիկյանը, Տիգրան Հայրապետյանը և Տիգրան Եգորյանն առանց իրենց պաշտպանների ներկայության չեն մասնակցում նիստերին՝ նշելով՝ նման հանձնարարություն չունեն իրենց պաշտպանյալներից: Նրանց նկատմամբ դատարանը կայացրեց պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ՝ դիմելով Փաստաբանական պալատ:

Ինչ վերաբերում է մի քանի փաստաբանների զննությանը, որոնք, նրանց համոզմամբ, դատական կարգադրիչները վերածում են խուզարկության, ապա փաստաբան Կարապետյանցի խոսքով ինքն այս անգամ ևս պայուսակ չի վերցրել. «Անգամ հագուստս ընտրելիս մետաղական մասեր չունեցող հագուստ եմ ընտրում, որ չզնգան՝ մնում էր երկաթյա նյարդերս զնգային»:

Իսկ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի պայուսակը չի զննվել միայն Դատական դեպարտամենտի ղեկավարի ու Փաստաբանական պալատի նախագահի ներկայության շնորհիվ:

Փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանին հայտնեց՝ տեղեկություններ կան, որ իր պաշտպանյալ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել, որին քիչ անց հետևեց ՄԻՊ գրասենյակի արձագանքը: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տեսակցել էին Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի հետ եւ հաղորդագրություն տարածել, որ նրանց նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Robert Davidian 20:40 - 1 հուլիսի, 2017
Kangaroo court. The judge's demand for respect and the defendents' refusal goes to the heart of their whole belief system: this is not a legitimate court because it is controlled by a brutal, illegal, illegitimate, criminal regime. Simple....
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված