ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Հետախուզվողների մեծ մասը մինչև 27 տարեկան տղամարդիկ են. նրանք խուսափում են զինծառայությունից



Ժամկետային զինծառայությունից խուսափելու համար հետախուզվում է Հայաստանի 10.741 քաղաքացի: Սա այն դեպքում, երբ հետախուզվողների թիվը, 2017-ի հունվարի 1-ի դրությամբ, 12.698-ն է, ըստ Գլխավոր դատախազության` ԱԺ ներկայացրած ամենամյա հաղորդման:

Եվ միայն 1957 քաղաքացի է հետախուզվում քրեորեն հետապնդելի այլ հանցանքների համար: Օրինակ` 493-ը` խարդախության, 220-ը` տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների, 144-ը` գողության, 118-ը` յուրացման և այլն:

Կառավարության հունիսի 1-ի նիստում հավանություն է տրվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու նախագծին, սակայն պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կողմ է այդ հնարավորությունը հաջորդ տարվանից դադարեցնելուն:

«Երկարաձգվելով ժամկետը, ոչ թե խթանում ենք վերադարձը, այլ նպաստում մինչև 27 տարեկան արական սեռի որոշ քաղաքացիների արտահոսքին, որոնք հույս ունեն, որ մինչև 27-ն արտերկրում գտնվելով, այդ գումարը կվճարեն՝ օրինականացնելով չծառայելը: Այս անգամ ընդհատել պետք չէ, բայց պետք է որոշենք, որ սա որպես քաղաքականություն շարունակել չի կարելի, պետք է դադարեցնել հաջորդ տարվանից»,- ասել է պաշտպանության նախարարը:  


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. hasmik 15:08 - 28 հունիսի, 2017
հարգելի Զարուհի պարտադիր զինվորական ծառայությունն չանցած քաղաքացիների մասին օրենքը երբ է ընդունվելու եթե որևէ տեղփեկություն ունեք խնդրում եմ ինձ տեղյակ պահել
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված