ՈՒրբաթ, 18 հոկտեմբերի

Կառավարությունը հաստատեց ՍԱՊԾ ներկայացրած ստուգաթերթը



Այսօր կառավարարության նիստի օրակարգում էր «Պեստիցիդների  և ագրոքիմիկատների իրացման կազմակերպությունների համար» ստուգաթերթի ընդունման որոշման նախագիծը, որը և հաստատվել է: Այն ներկայացրել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Դեռևս մայիսի 25-ին կայացած նիստի ժամանակ քննարկվել էր անասնաբուժության բնագավառում գործառնություններ իրականացնող տնտեսվարողների մոտ ստուգաթերթերի միջոցով ստուգումների իրականացման նորմատիվային պահանջները սահմանելու հարցը:

«Նախապես իրենք պետք է իմանան, թե Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ինչ պահանջներ է ներկայացնում: Դրանից հետո նոր ստուգումներ իրականացնեն»,-նշել էր Կարեն Կարապետյանը՝ դիմելով այդ ժամանակ դեռևս գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանին։

Այս տարվա ապրիլի սկզբից մենք քանիցս անդրադարձել էինք երևանյան 4 անասնաբուժասանիտարական լաբորատորիաներից 3-ում (4-րդը ՍԱՊԾ ենթակայության տակ գտնվող «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ն է) օրենքի խախտումով և առանց կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ստուգաթերթի իրականացված ստուգումներին, որոնց հիման վրա ՍԱՊԾ-ն գործեր է ուղարկել դատախազություն:

Ու չնայած ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը «Հետք»-ի հետ զրույցում նշել էր, որ այն կա և կտրմադրվի, սակայն մենք այդպես էլ չստացանք այն: Ինչը և հիմք տվեց եզրակացնելու, որ նման ստուգաթերթ չկա:

Այսօր հաստատված՝ «Պեստիցիդների  և ագրոքիմիկատների իրացման կազմակերպությունների համար» ստուգաթերթի նախագծի հիմնավորման մեջ, հղում կատարելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1 մասին, նշված է, որ այն պայմանավորված է  «ստուգման համար պահանջվող ստուգաթերթի  ստուգումների իրականացման անհրաժեշտությամբ»:

Մինչդեռ վերը նշված դեպքում ՍԱՊԾ-ն օրենքի խախտումով ստուգումներ էր իրականացրել, և պատասխանատվության չի ենթարկվել դրա համար:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված