Կիրակի, 15 դեկտեմբերի

Քաղաքացին ուզում է տեղեկանալ՝ ինչպես են ծախսվում իր վճարած հարկերը



Արմեն Կոտոլյանը ՀՀ քաղաքացի է, մասնագիտությամբ՝ ծրագրավորող: Ցանկանում է տեղեկանալ, թե իր՝ որպես հարկատուի, տրամադրած միջոցներն ինչպես են ծախսվում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Մասնավորապես, մեկ տարվա ընթացքում որքան գումար է ծախսել ՄԻՊ գրասենյակը գործուղումների վրա:  

Քաղաքացին էլեկտրոնային նամակ է ուղարկել ՄԻՊ գրասենյակի էլեկտրոնային հասցեին այս տարվա ապրիլին և մեկ անգամ էլ առձեռն է տարել նամակը՝ մայիսին: Սակայն ՄԻՊ-ի գրասենյակից որևէ պատասխան չի հետևել նամակներին:

«Պետական մարմիններում պետք է գիտակցեն, որ ծախսում են մեր՝ հանրային միջոցները: Սակայն հանրությունը պահանջատեր չէ, թե ինչպես են ծախսվում իր գումարները, էդ պատճառով էլ դրանք անտեղի վատնվում են հաճախ»,-«Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց Արմեն Կոտոլյանը:

Որպես պարզաբանում ՄԻՊ-ի գրասենյակից մեզ հայտնեցին, որ հարցումը, որը տեղեկատվություն ստանալու համար ներկացվել է, ամբողջական չէ, չի համապատասխանում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի՝ հարցում ներկայացնելու կարգին: Մասնավորապես, օրենքի հոդված 9-ը իմպերատիվ նշում է, թե որ դեպքերում գրավոր հարցմանը պատասխան չի տրվում: Իսկ հարցման մեջ լրացված են եղել հարցումը ներկայացնողի՝ օրենքով պահանջվող ոչ բոլոր տվյալները:

Ըստ հոդված 9-ի 1-ին կետի, գրավոր հարցման մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը: Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, գտնվելու վայրը)։ Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն, գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե՝

1) դա չի պարունակում սույն հոդվածի 1-ին մասում նշված բոլոր տվյալները.

2) պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են.

3) դա նույն անձի կողմից նույն տեղեկությունն ստանալու պահանջով վերջին

6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի։

Այն, որ հարցման մեջբացակայում է հետադարձ հասցեն, Արմեն Կոտալյանը նշեց՝ ՄԻՊ գրասենյակում առանձին հարցրել են հասցեն ու լրացրել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված