ՈՒրբաթ, 18 հոկտեմբերի

Կսահմանվեն անասնաբուժության բնագավառում ստուգաթերթերի միջոցով ստուգումների իրականացման պահանջները



Երեկ «Հետք»-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն առանց համապատասխան կառավարության որոշմամբ հաստատված ստուգաթերթի, ստուգումներ է իրականացրել անասնաբուժասանիտարական 3 լաբորատորիաներում։

ՍԱՊԾ-ն հայտնել էր, որ այդ լաբորատորիաներում արձանագրվել են խախտումներ, որոնց հիման վրա գործ է ուղարկվել նաև դատախազություն։

Մենք հարցում էինք ուղարկել ՍԱՊԾ՝ խնդրելով տրամադրել իրենց գործողությունների օրինականությունը հավաստող ստուգաթերթը, կամ կառավարության համապատասխան որոշումը, սակայն ո՛չ հարցման պատասխանում, ո՛չ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանից մենք չկարողացանք ստանալ այդ հարցի պատասխանը։ 

Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ լրացումներ և փոփոխություններ են կատարվել անասնաբուժության վերահսկողության բնագավառում անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում անասնաբուժական ստուգումների իրականացումը կանոնակարգելու նպատակով։

Մասնավորապես նշվել է, որ կսահմանվեն լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից անասնաբուժության բնագավառում գործառնություններ իրականացնող տնտեսվարողների մոտ ստուգաթերթերի միջոցով ստուգումների իրականացման նորմատիվային պահանջները:

«Նախապես իրենք պետք է իմանան, թե Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ինչ պահանջներ է ներկայացնում: Դրանից հետո նոր ստուգումներ իրականացնեն»,-նշել է Կարեն Կարապետյանը՝ դիմելով գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Իգնատի Առաքելյանին։

Սրանով վարչապետն ակնկալում է ոլորտը դարձնել ավելի թափանցիկ, ստեղծել տեղեկատվական բազա ռիսկերի գնահատման համար, խնայել ռեսուրսները, ինչպես նաև կատարել հետևողական վերահսկողություն՝ տնտեսվարող սուբյեկտների իրավունքներին չխոչընդոտելու համար։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված