Հինգշաբթի, 21 նոյեմբերի

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահի հայտարարությունը Տիգրան Սարգսյանի սկսած դատապրոցեսի վերաբերյալ



Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանի
հայտարարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից սկսված
դատական պրոցեսի վերաբերյալ

Այսօր մեզ համար անհասկանալի պատճառներով դեռևս չսկսված հետաձգվել է դատաքննությունն ըստ հայցի Տիգրան Սարգսյանի ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի, «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ի, «Մելտեքս» ՍՊԸ-ի,«Թերթ էյ էմ» ՍՊԸ-ի, «168 ժամ» ՍՊԸ-ի և Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի՝ զրպարտություն համարվող տվյալների հերքման, պատճառված վնասի հատուցման պահանջների մասին:

Անհասկանալի պատճառներով, քանի որ Տիգրան Սարգսյանը վերաքննիչ դատարան դիմելուց հետո միայն կարողացավ հասնել նրան, որ դատարանը հայցադիմումն ընդունի վարույթ, և հավանաբար նա դեռևս փորձում է ժամանակ շահել ու մտածել արդյոք անհրաժեշտ է շարունակել դատական գործընթացը, թե ոչ, քանի որ մեր կարծիքով, նա սեփական կամքով չի որոշել դիմել դատարան, այլ նրան ստիպել են դա անել՝ մաքրելու իր վրայից այն բոլոր մեղադրանքները, որում մենք նրան մեղադրում ենք, այն է՝ տասնյակ միլիոն դոլարների տնօրինում և տեղափոխում օֆշորային
սեփական բանկային հաշիվներ:

Եվ այդ ամբողջ գործընթացը չբացահայտելու, թաքցնելու նպատակով էլ «Նաիրիտ» գործարանը միտումնավոր սնանկ ճանաչվեց: Այսօր Եվրասիական Տնտեսական Միության ղեկավարի հույժ կարևոր պաշտոն զբաղեցնող անձը բնական է, որ գտնվում է և Ռուսաստանի Դաշնության և Եվրոպական Միության իշխանությունների ուշադրության կենտրոնում, և մեր կատարած
հայտարարությունները ունեն հսկայական միջազգային նշանակություն:

Տիգրան Սարգսյանի անվան հետ են կապվում մի շարք գործարքներ, որոնց մասին բազմիցս անդրադարձել է հայկական մամուլը, ավելին վերջերս նաիրիտցիների 150 ստորագրությամբ բողոքը ներկայացվել է գլխավոր դատախազություն և սկսվել է գործընթաց նախկին վարչապետի կատարած բազմաթիվ հանցագործություններից կոնկրետ 2-ի շուրջ: Խոսքը բացարձակ անհասկանալի պատակներով Մետաքսի կոմբինատը գնելու 10 մլն դոլար արժեքով գործարքի և 35 մլն դոլարի վարկը ստանալուն պես եվրոպական հաշիվների վրա ուղարկելու մասին է:

Այսինքն՝ եթե Տիգրան Սարգսյանը հույս ուներ, որ մեզ լռեցնելու է իր այս դատական հայցով, ապա կստանա ճիշտ հակառակ արդյունքը. կհաստատվի արդեն մամուլում բարձրացված բոլոր մեղադրանքները բարձր իրավական ատյանների կողմից:

Սա կլինի առաջին աննախադեպ փորձը Հայաստանում բարձրագույն իշխանություն ունեցած խոշոր պաշտոնյաի նկատմամբ հանցագործության հայտանիշով մեղադրանքը հաստատելու շուրջ:

Կարծում ենք, որ նման աղմկահարույց դատավարությունը մեծ հետաքրքրություն
է ներկայացնելու և Եվրասիական Տնտեսական Միության և Եվրոպական Միության
իշխանությունների և հասարակական կազմակերպությունների մոտ:

Կարծում ենք, որ Տիգրան Սարգսյանի այս ստիպողական քայլը՝ դատի տալու կոնկրետ ինձ և մի շարք լրատվամիջոցների, տալիս է մի հիանալի միջոց խոսելու նախ Նաիրիտի շուրջ կատարված թալանի և նաև Հայաստանում գործող, ահավոր մեծ ծավալների հասնող, կոռուպցիոն ռիսկերի մասին:
Այսինքն առաջին անգամ կոռուպցիայի դեմ պայքարը լրատվամիջոցների դաշտից տեղափոխվում է արդարադատության ոլորտ, և անկասկած ստանալու է միջազգային արձագանք:


Գլխավոր էջ



Այս թեմայով

... կարդացեք ավելին ««Նաիրիտ գործարան». հետաքննություն» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված