Երկուշաբթի, 14 հոկտեմբերի

ՍԱՊԾ պետը չկարողացավ «Հետք»-ին պարզաբանել՝ ինչպես են ստուգում իրականացրել առանց ստուգաթերթի (տեսանյութ)



Այսօր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հաշվետվություն է ներկայացրել նախորդ ամիսներին կատարած գործունեության մասին:

Իր խոսքի սկզբում նա համառոտ ներկայացրեց ոլորտում կատարված բարեփոխումները, կատարված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձավ առաջիկայում իրականացվելիք ծրագրերին:

Հաշվետվությանը մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

«Ի՞նչ ստուգաթերթ». Իշխան Կարապետյանն առաջարկեց  գրավոր դիմել

Հաշվետվությունը ներկայացնելուց հետո, փորձեցինք  հստակություն մտցնել՝ ոլորտում կատարված մի շարք աշխատանքների վերաբերյալ:

Մասնավորապես՝ 2017թ. մարտի 24-ին ՍԱՊԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ստուգումներ է իրականացրել  անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող 3 լաբորատորիաներում, որտեղ խախտումներ է հայտնաբերել և դրանցից մի քանիսի գործերն ուղարկվել են դատախազություն:

Օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը, տվյալ դեպքում՝ ՍԱՊԾ-ն ստուգումներ իրականացնելիս պետք է պատասխաներ բացառապես ոլորտի գործունեության համար նախատեսված ստուգաթերթում ընդգրկված հարցերին:

Մեր այն դիտարկմանը, թե «Ստուգումների կազմակերպան և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ լաբորատորիաներում իրականացվելիք ստուգումների համար պետք է պարտադիր լինի Կառավարությանն կողմից հաստատված ստուգաթերթ, սակայն նմանատիպ ստուգաթերթ Կառավարությունը չի հաստատել, ըստ այդմ,  ինչպե՞ս է կատարվել ստուգումը, Ի. Կարապետյանն առաջարկեց դիմել գրավոր (ինչն արդեն արել ենք մոտ 1 շաբաթ առաջ, և թեման առանձին կներկայացնենք առաջիկայում):

Այն հարցին, ի վերջո ստուգաթերթը կա, թե ոչ, Իշխան Կարապետյանը զարմանք արտահայտեց՝ «ի՞նչ ստուգաթերթ»: Փոխարենը հավաստիացրեց, որ ստուգումներն իրականացվել են ոլորտի «օրենսդրության պահանջներին համապատասխան»:  

Թափանցիկ գործունեությունն ապահովելու, ինչպես նաև՝ հանրային իրազեկման համար , նախքան մեր վերը նշված հարցման պատասխանելը,  ՍԱՊԾ-ին առաջարկում ենք տրամադրել համապատասխան հանձնարարականը, որով իրականացվել են այդ ստուգումնեը:

ՄԵՋԲԵՐՈՒՄ` «Ստուգումների կազմակերպան և անցկացման  մասին» օրենքից

Հոդված 3
1.1. Բոլոր ստուգումները, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ի.Կարապետյանը «կոպիտ խախտում» համարեց այն, որ այդ լաբորատորիաները «պայմանագրեր են ունեցել և փորձաքննություն իրականացրել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների  հետ»՝ պատճառաբանելով, որ  միսը իրացման վայրից գնելիս արդեն  անցած է լինում համապատասխան ստուգումները և փորձաքննության պահանջ սննդի օբյեկտներում չկա: Սակայն այս լաբորատորիաները ՍՊԸ-ներ են, որոնք ունեն լիցենզիա, գործունեություն են իրականացնում, և լիովին իրավունք ունեն փորձաքննություններ իրականացնել և ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքել այլ տնտեսվարողների հետ:

Ի. Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ անասնասաբուժասանիտարական քանի լաբորատորիա կա Երևանում, սակայն նա ասաց, որ կոնկրետ թվերին չի տիրապետում. «Հայաստանում կա շուրջ 32 կազմակերպություն, որոնք ունեն անասնաբուժասանանիտարական փորձաքննություն իրականացնելու լիցենզիա»,-պատասխանեց նա:

Նշենք, որ Երևանում կա նմանատիպ 4 լաբորատորիա, որոնցից 3-ը վերընշած լաբորատորիաներն են, իսկ մեկը՝ ՍԱՊԾ ենթակայության տակ գնտվող «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը, որն այժմ շարունակում է իրականացնել իր փորձաքննությունները:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Левон23:00 - 12 ապրիլի, 2017
Он как и его сват.Одного роля ягода.У них только показуха
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված