Երկուշաբթի, 21 հոկտեմբերի

Հանձնաժողովի նախագահ․ «Ոստիկանությունից ասում են՝ դե գիտեք, հնարավոր է՝ խախտումներ բոլոր տեղերում էլ եղել է»



Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի 16/19 ընտրատեղամասի քվեարկողներն ակտիվ էին, կային կուտակումներ։1589 ընրող, որոնցից 568-ն արդեն ընտրել էին ժամը 14։00-ի դրությամբ։ Այստեղ ևս խնդիրներ էին առաջանում քվերակության նոր կարգի պատճառով։

Հանձնաժողովի նախագահ «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչ Մհեր Քոչարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրներ են ունեցել ընտրացուցակների հետ, մասնավորապես ստոուգող սարքի կտրոնի համարը չի համապատասխանել ցուցակի համարին։ «Ես զանգել եմ ոստիկանույթուն, ասում եմ՝ չի բռնում ձեր տված ցուցակը, ասում են՝ դե գիտեք, հնարավոր է, խախտումներ բոլոր տեղերում էլ եղել են»,-ասում է հանձնաժողովի նախագահը։

Այս ընտրատեղամասում վստահված անձիք կային գրեթե բոլոր քաղաքական ուժերից, բացի Կոմունիստական կուսակցությունից։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված