Երկուշաբթի, 14 հոկտեմբերի

«Արփիմեդ» ընկերության տնօրենի՝ 822 մլն դրամ շահութաբաժինը, 11 հողատարածքն ու 3 ընկերությունները



Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների՝ ՀՀԿ պատգամավորների թեկնածուների ցուցակում են ինչպես ներկայիս պատգամավորները, նախարարներն ու պետական աշխատողները, այնպես էլ մի շարք գործարարներ։ Նրանց թվում է հայկական «Արփիմեդ» դեղագործական ընկերության տնօրեն Վաչագան Ղազարյանը։

Այս ընկերության արտադրած դեղերի մասին «Հետք»-ը մի քանի անգամ գրել է, ինչպես նաև ներկայացրել, որ այն մասնակցում և հաղթում է պետական գնումների մի շարք մրցույթներում, մասնավորապես՝ առողջպահական ոլորտում։

●      «Դինգա». հայկական արտադրության շաքարի դեղ՝ 13 կողմնակի ազդեցությամբ

●      Պետպատվերով տրվող հնդկական դեղի ամենամեծ ներկրողը Հայաստանն է. հիվանդները դժգոհ են

●      Հիվանդները դժգոհում են հայկական արտադրության դեղից. ընկերության սեփականատերերից մեկը Գագիկ Հարությունյանի որդին է

●      Բյուջեի տնտեսում՝ հիվանդների հաշվի՞ն, թե բիզնես շահերի պաշտպանություն

Վաչագան Ղազարյանը «Արփիմեդ» դեղագործական ընկերության 97 % սեփականատերն է և գլխավոր տնօրենը։ Մնացած 3 % պատկանում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Արտակ Հարությունյանին, ով Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետն է:

Հայտարարագրել է 11 անուն անշարժ գույք, որոնցից 6-ը գյուղատնտեսական հողատարածքներ են: Դրանցից  4-ը՝  Վ. Ղազարյանը տնօրինում է միանձյա՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։ Այս հողատարածքների ընդհանուր մեծությունը կազմում է 2,8 հա (28 000 քառ մ)։

Վաչագան Ղազարյանն ունի նաև 95,2 քմ  բնակարան Երևանում, ինչպես նաև ավտոտնակ՝ բնակարանի հարևանությամբ։ Նրան է պատկանում նաև 383 քառ մ շենք Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։ 

Նախորդ տարվա ընթացքում Վ. Ղազարյանը ստացել է 4 մլն 482 000 ՀՀ դրամ  աշխատավարձ, որից 152 000 դրամը ՝ Երևանի պետական համալսարանից, իսկ մնացածը ՝ «Արփիմեդ» ընկերությունից ստացածն է։

Վ Ղազարյանի՝ այս ընկերության մեջ ունեցած շահաբաժինը կազմում է 822 մլն 273  377 ՀՀ դրամ։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցները ներկայացված չեն։

Բացի «Արփիմեդ» ընկերությոան 97 % բաժնետոմսից՝ Վաչագան Ղազարյանին են պատկանում նաև «Վաս-Ֆարմամեդ» ՍՊԸ-ի 100 %-ը, և «Կոտայք» ՍՊԸ-ի 97 %-ը։

«Կոտայք» ընկերությունը Վաչագան Ղազարյանին  պատկանող ամենավաղ հիմնադրված գործող ընկերությունն է։ Այն գրանցվել է 1995թ ին։ Գտնվում է Աբովյան քաղաքում և զբաղվում է կահույքի, գորգերի և լուսավորման սարքավորանքի մեծածախ առեվտրով։

«Վաս-Ֆարմամեդ» ընկերությունը հիմնադրվել է  2006թին՝ ավելի վաղ, քանի «Արփիմեդ» ընկերությունը։ Գործունեության տեսակը նույնն է, ինչ «Կոտայք» ՍՊԸ-ինը։ Հարկային ծառայության տվյալների համաձայն՝«Վաս-Ֆարմամեդ» ընկերությունն այժմ գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է։

Մինչև 2012թ. Վ. Ղազարյանին են պատկանել նաև ճարտարապետության բնագավառում գործունեություն իրականացնոող «Երիցուկ» ընկերության բաժնեմասարերից: Այժմ դրանք ամբողջությամբ պատկանում են Վ. Ղազարյանի քրոջ ամուսնուն՝ Սաշիկ Գրիգորյանին:

 

Գլխավոր լուսանկարը՝ hraparak.am


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված