Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Արայիկ Գրիգորյան. 5 մլն դոլար եւ 30 անշարժ գույք ունեցող պատգամավորի թեկնածուն



ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կրկին առաջադրված է որպես պատգամավորի թեկնածու Հայաստանի հանրապետական կուսակցությունից՝ հինգերորդ ընտրատարածքում (Արարատի մարզ)։ 

Որպես պատգամավորի թեկնածու Արայիկ Գրիգորյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել եկամուտների հայտարարագիր, որի համաձայն՝ նրան են պատկանում «Ավշար գինու գործարան»-ի 100% բաժնետոմսերը։ 

Բացի դրանից, նա հայտարարագրել է գրեթե 6.5 մլն դրամ եկամուտ, որը պատգամավորի աշխատավարձն է, եւ «Ավշար գինու գործարան»-ի գյուղմթերքի իրացումից ստացված 45 մլն դրամ եկամուտ։

Ընդհանուր առմամբ, թեկնածուի դրամական միջոցները կազմում են 1.9 մլրդ դրամ եւ 985 հազար դոլար։ Այսինքն՝ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի դրամական միջոցները, ընդհանուր առմամբ, կազմում են գրեթե 5 մլն դոլար։

Հայտարարագրի մի ամբողջ էջ զբաղեցնում  է պատգամավորի անշարժ գույքը։ Նա հայտարարագրել է մեկ բնակելի տուն և տնամերձ հողամաս, 2 բնակարան, 13 տնամերձ հողամաս, 3 խաղողի այգի, «Ավշար գինու գործարան» ՍՊԸ-ին պատկանող շինություն Ավշար գյուղում՝ 13823,3 քմ տարածքով, նույն ՍՊԸ-ին պատկանող տարածք Մխչյան գյուղում՝ 3198 քմ տարածքով, «Ավշար գինու գործարան» ՍՊԸ-ի անունով հասարակակա նշանակության հողատարածք՝ 0,130 հա Ավշար գյուղում, 2  արտադրական նշանակության հողատարածք՝ Ավշար եւ Մխչյան գյուղերում, որոնցից մեկը՝ վարձակալությամբ, մյուսը՝ կառուցապատման իրավունքով, ավտոհանգրվան, այգեգործական հողամաս, գյուղատնտեսական հողամաս, մեկ այլ հողամաս։

Չնայած ունեցվածքին, պատգամավորը ոչ թանկարժեք ավոտոմեքենա ունի՝ 1999 թվականի արտադրության ՎԱԶ 21213։ 

Հավելենք, որ Արայիկ Գրիգորյանը պատգամավոր է 2003 թվականից։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված