ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Արման Սահակյանին գովազդող հոլովակները` իր «գծում»



57 համարի փոքր ավտոբուսով երթևեկողները Աջափնյակից մինչև Կենտրոն գրեթե 10 րոպեն մեկ լսում են ՀՀԿ ցուցակում 58-րդ տեղը զբաղեցնող, նաև ռեյտինգային կարգով առաջադրված Արման Սահակյանի գովազդային հոլովակը: Պարբերաբար ընդմիջվում է ռազմահայրենասիրական համերգը, և ավտոբուսում տեղադրված հեռուստացույցով «պտտվում» է Արման Սահակյանի գովազդը:

Այնինչ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը սահմանում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործման կարգը: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, դրանք կարող են տեղադրվել «… տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում…» (Ընդգծումը` «Հետքի»): Այսինքն` Ընտրական օրենսգրքով արգելվում է հասարակական տրանսպորտի ու տաքսու վրա կամ դրանց ներսում գովազդային նյութերի հրապարակում:

Հիշեցնենք, որ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը «Հայկական ժամանակին» հայտնել է, որ 57 համարի հասարակական տրանսպորտի «գծում» շահաբաժին ունի:

Հարցի պարզաբանման նպատակով այսօր գրավոր հարցում ենք ուղարկել Երևանի քաղաքապետարան:

Հ.Գ. Մենք չենք տեղադրում գովազդի տեսանկարահանումն ամբողջությամբ` կրկնակի գովազդում չապահովելու համար:   


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (2)
1. Տ. Մարգարյան20:40 - 7 մարտի, 2017
Արման Սահակյանը իր աշխատասիրությամբ, մասնագիտական անփոխարինելի գիտելիքներով, համեստությամբ, գալու է ԱԺ-ում փոխարինելու իր հայրիկին՝ անզուգական մաեստրոին, որ մենք բոլորս ունենաք իսկական արյունակցական վերարտադրություն՝ ՀՀԿ-ի խոստացած ինտելեկտուալ ու ապահով հայաստանը կառուցելու համար: Մի ընդվզեք, հաշտվեք ձեր բախտի հետ, իրապես արժանի ու անփոխարինելի թեկնածու է: Իհարկե, նրա գովքը նաև գռդոնի գազելի մեջ պետք է լինի, նաև բոլորի տներում, մանկապարտեզներում, աշխատավայրում՝ մեր մտքերն ու հոգիները զարդարելու համար: Ընտրեք, այլ տարբերակ չունեք!
2. Տիգրան20:43 - 7 մարտի, 2017
Իհարկե գովելի է, իհարկե ձեր գործը անգնահատելի է հետքաքննող լրագրողներ, բայց ես չեմ հավատում որ այս երկրում բան կփոխվի, ցավը դա է որ ինչ կառավարություն ունենք դրան էլ արժանի ժողուվուրդ ենք՝ «ռուսահայ» կամ «հայաստանցի»:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված