Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Բժիշկը` Արթուր Սարգսյանի մասին. «Կրիտիկական վիճակն արդեն չկա»



«Կրիտիկական վիճակն արդեն չկա, հիմա պիտի ստանա պլանային հետազոտություններ և բուժում»,- խոսելով «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին` «Հետքին» ասաց «Արմենիա» ԲԿ-ի աղեստամոքսային բաժանմունքի վարիչ Գագիկ Հակոբյանը:

Բաժանմունքի վարիչի տեղեկացմամբ` Արթուր Սարգսյանն արդեն ինքնուրույն սնվում է:

Մեր հարցին, թե ինչու է Արթուր Սարգսյանը տեղափոխվել հատկապես աղեստամոքսային բաժանմունք, Գագիկ Հակոբյանը նշեց. «Կան ռևմատոլոգիական խնդիրներ, բայց կան նաև աղեստամոքյանին խնդիրներ, իրեն կնայի նաև ռևմատոլոգը. սա բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է»:

Այսօր կեսօրից Արթուր Սարգսյանին տեսակցելու են գալիս նրա ընկերները, հարազատները, քաղաքացիներ:

Մեր այցի պահին նրան կաթիլային էին միացնում: «Ինձ արտակարգ լավ են վերաբերվում այստեղ… կազդուրման փուլում եմ», - ընդգծեց Արթուրը:

Խոսելով հացադուլի մասին` ընդգծեց. «Իմ հացադուլի որոշումը կայացրել եմ անձամբ` փետրվարի 9-ի կալանքի դատական նիստի ավարտին: Հացադուլը պիտի շարունակեի մինչև վերջ»:

Արթուրի մայրը` տիկին Դոնարան էլ, թե` ախր շատ ա նիհարել. «Նրա խոսելը խաբուսիկ ա, հիմա ես գիտեմ, թե ինչ ցավեր ունի»:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված