ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

«Հաց բերողը» չգիտեր, որ իր ազատման մասին լուրեր են շրջանառվում



 Այսօր առավոտվանից մամուլում ու սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե «Հաց բերող» Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը Գլխավոր դատախազությունը որոշել է փոխել: Ավելին՝ նշվում է, թե նա արդեն ազատության մեջ է:

Մինչդեռ թե՛ ԱՆ ՔԿՎ և թե՛ Գլխավոր դատախազության հանրային կապերի պաշտոնյաները մեր հարցերին ի պատասխան՝ ընդգծեցին. «Այս պահի դրությամբ նման որոշում չկա»:

Քիչ առաջ Արթուր Սարգսյանի փաստաբաններից Դավիթ Գյուրջյանն է դուրս եկել «Դատապարտյալների հիվանդանոցից»: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ Արթուր Սարգսյանը նույնիսկ չգիտեր, որ իր ազատման մասին լուրեր են շրջանառվում ազատության մեջ: Ինչպես ընդունեց այդ լուրերը հարցին, փաստաբան Գյուրջյանը պատասխանեց՝ «առանց ոգևորության»:

Ինչ վերաբերում է Արթուր Սարգսյանի առողջական վիճակին, ապա նա «երեկ կրկին արյունային փսխումներ է ունեցել, մի փոքր այտուցվել է նաև ձախ ծունկը»:      

Արթուր Սարգսյանը 22 օր է՝ հացադուլի մեջ է: Պահանջը՝ վերացնել կալանքը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Գոհար Արշակյան21:54 - 3 մարտի, 2017
Հացբերող Արթուրին ազատությունից զրկելն առնվազը ֆաշիզմի դրսևորում է...
2. Մարդ03:09 - 4 մարտի, 2017
այս Մարդը, որ տեղովը կրակ դառնա, մի խորոմ խոտ չի կարող վառել, ու՞ր եք ձեզ ցիվիլ մարդ համարող իրավասուներ, գոնչո գլուխ խոսնակներ, հաստափոր ու խոնարհ պնակալեզներ, գառան դիմակով գայլեր, դեմագոգ մարդասերներ, ճառ ասողներ, կաշի քերթողներ, աչքեր հանող երկարաճիրաններ, մտավոՌականներ... բոլորդ այսօր մեծ հայելու մեջ նայեք ձեր արտացոլանքին ու լեղաճաք լինելուց զատ, ձեր դատարկ ու մերկ հոգիների խորքում, ինքներդ ձեզ համար պարզեք, որտեղ է էն սահմանագիծը, եթե այդպիսին կա, որ ասունին տարբերակում է անասունից... Մի ամբողջ պետական համակարգ չպետք է միտումնավոր ուղղել մի հիվանդ, անպաշտպան, մարդասեր ու անձնազոհ անձի ոչնչացմանը... ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ արձակեք ՀԱՑ ԲԵՐՈՂԻՆ... մարդ մնալը, մարդկային լինելը, մեծահոգի ու վեհանձն լինելը ամոթ չէ, լաքա չէ, հանցանք չէ...այս մարդու մեղքի տակ ընկնողը իր բոլոր սերունդներով գեհենի փայ կդառնա
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված