Հինգշաբթի, 14 նոյեմբերի

«Հաց բերողը» հացադուլի մեջ է արդեն 20-րդ օրը



Փաստաբան Դավիթ Գյուրջյանը տեսակցել է արդեն 20-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Ա. Սարգսյանին: Նա ասաց, որ Ա. Սարգսյանը շաբաթ օրվանից անկողնուց վեր չի կացել, օր օրի հյուծվում է և հացադուլից դուրս գալու մասին չի մտածում: Գյուրջյանի խոսքով՝  Ա. Սարգսյանի աջ ոտքի ծնկի այտուցը ավելի է մեծացել. նա նորից արյունային փսխումներ է ունեցել և մրսում է, դա է պատճառը, որ հավելյալ տաքացուցիչ են միացրել:

Նախկինում տեղեկացրել էինք որ Արթուր Սրագսյանի փաստաբանները Գլխավոր դատախազությունում բողոքարկել են տեսակցությունների արգելքի, ինչպես նաև կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նաշանակելու մասին որոշումները: Փաստաբանը տեղեկացնում է, որ դեռևս որևէ պատասխան չեն ստացել Գլխավոր դատախազությունից: Մինչ օրս չեն ստացել նաև Վերաքննիչ դատարանի որոշումը, որով անփոփոխ էր թողնվել Ա. Սարգսյանի կալանքը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին կալանքից ազատելու կոչով ֆեյսբուքյան իր էջում ստորագրահավաք էր կազմակերպել ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, այնուհետև մեկ այլ ստորագրահավաք կազմակերպեցին նաև ԱԺ պատգամավորները: Նույն կոչով հանրային ակցիա կազմակերպվեց նաև Ազատության հրապարկում: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված