ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Դատապարտյալին 4 անգամ մերժել են պայմանական ազատել. նա դիմում Սերժ Սարգսյանին



«Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ, ԶՈՒ նախկին սպա Ցոլակ Խաչատրյանը բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ բարձրաձայնելով իր անարդարացի դատապարտման ու պայմանական-վաղաժամկետ ազատման մերժումների մասին: Նա խնդրում է նախագահից աջակցություն օրինականությունը և իր խախտված իրավունքները վերականգնելու հարցում:

Ցոլակ Խաչատրյանը զինված ուժերում ծառայության է անցել 1995 թ.-ից: Ծառայել է որպես կուրսանտ, ապա` որպես սպա: 2014-ին դատապարտվել է երկուսուկես տարվա ազատազրկման քրեական օրենսգրքի 361 հոդվածով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելը):

Բաց նամակը ներկայացնում ենք կրճատումներով.

«... Ես փաստացի արդեն երկու տարի անարդարացի և անօրինական կերպով ազատազրկված լինելու ընթացքում չունենալով որևէ տույժ, չկատարելով նույնիսկ չնչին զանցանք և հետևաբար դրականորեն բնութագրվելով՝ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի (ղեկավարության) կողմից արդեն 4 անգամ ներկայացվել եմ պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովին, սակայն անհասկանալի կերպով բոլոր 4 անգամն էլ մերժվել եմ անկախ հանձնաժողովի կողմից: Իմ նկատմամբ կայացվում են ոչնչով չհիմնավորված, չպատճառաբանված անարդարացի և անօրինկան որոշումներ:

Հարգելի պարոն նախագահ, ես ուսումնասիրելել եմ ՀՀ նախագահի 2006 թ.-ի հուլիսի 31-ի թիվ ՆՀ-163-Ն հրամանագրի պահանջները, ընդ որում նշեմ, որ այդ հրամանագիրը մինչ օրս և ներկայումս հանդիսանում է միակ գոյություն ունեցող ուղեցույց, փաստաթուղթ, որով կանոնագրվում է վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովի թե՛ կազմը և թե՛ գործունեության կարգը:

... Անկախ հանձնաժողովը ակնհայտորեն և առանց որևէ մտավախության կոպտորեն խախտում է ՀՀ նախագահի հրամանագրի պահանջները և փաստացի գործում է կամայական սկզբունքներով: Այլ կերպ ասած՝ վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովը իր կողմից ծավալված գործունեությամբ ցույց է տալիս այն, որ նա ի զորու է գործելու իր կամայական սկզբունքներով:

Անհերքելի կերպով հիմնավորվում է այն, որ վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովի կողմից կոպտորեն խախտվել են ՀՀ նախագահի հրամանագրի պայմանները և, հետևաբար, անկախ հանձնաժողովի կողմից իմ վերաբերյալ կայացված բոլոր 4 որոշումները անօրինական են և դրանց կայացմամբ կոպտորեն խախտվել են իմ իրավունքները»: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված