ՈՒրբաթ, 18 հոկտեմբերի

Բարձր ռիսկայնությամբ սննդամթերք՝ առանց անվտանգությունը հաստատող հավաստագրման նշանի -2



Մենք վերջերս հոդված էին հրապարակել, որտեղ ներկայացրել էին շուկայում վաճառվող բարձր ռիսկայնությամբ մի շարք սննդամթերքներ, որոնց վրա բացակայում էր Եվրասիական համապատասխանության՝ EAC նշանը (այս նշանը հավաստում է, որ ապրանքն անցել է շուկայում հայտնվելու համար նախատեսված բոլոր փուլերը,  փորձաքննվել է ու անվտանգ է) :

Ապրանքների՝ EAC  նշանի բացակայության վերաբերյալ մենք հարցում էինք ուղարկել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել  դրանց ներկրման, անվտանգության, սահմանված տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության հավաստագրի , ինչպես նաև՝ շուկայում առանց անվտանգությունը հավաստող նշանի հայտնվելու պատճառների  մասին։ ՍԱՊԾ-ն հայտնել է, որ  հարցերին կպատասխանի մինչև  30 օր  ընկած ժամանակահատվածում:

Մինչ այդ, մենք խանութներում հայտնաբերել ենք EAC նշան չունեցող մի շարք այլ ապրանքներ:

Այս անգամ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ապրանքը ներկրող ընկերություններից:

Սկումբրիայի ֆիլե՝ տոմատի սոուսով: Արտադրող՝  «ԳԱՄՄԱ-Ա» ՍՊԸ,  Հայաստան է ներկրում «Պոլիտան» ընկերությունը: Այս ընկերության կողմից ներկրվող սննդամթերքից մեկին անդրադաձել էինք նաև մեր նախորդ նյութում:

Ապրանքի վրա բացակայումէ EAC նշանը: Առկա է միայն РСТ (ростест),  նշանակում է, որ այն անցել է համապատասխանության հավաստման գործընթաց՝ ըստ  ռուսական ստանդարտների (ГОСТ Р)։ РСТ նշանն ունենալը կամավոր է:

«Պոլիտան» ընկերության ներմուծման հարցերով զբաղվող Աննա Թավդյանը մեզ հետ զրույցում դժվարացավ պատասխանել, թե ինչու է իրենց ընկերության կողմից ներկրվող մի շարք ապրանքների վրա բացակայում EAC նշանը, սակայն ասաց, որ իրենք բոլոր սերտիֆիկատնեն ունեն, ու ոչ մի խնդիր մինչ այս պահը չի առաջացել: «Մենք բոլոր պայմաններին համապատասխանում ենք, հակառակ դեպքում՝ սերտիֆիկատ չէին տա մեզ»,- ասաց նա:


Պահածոյացված այս յուղով թունան ևս ներկրում է «Պոլիտան» ընկերությունը: Արտադրող՝ «ԳԱՄՄԱ-Ա» ՍՊԸ:
Ինչպես նախորդ դեպքում, այս ապրանքի վրա ևս բացակայումէ EAC նշանը: Առկա է միայն РСТ նշանը:

Բացի այդ, մակնշումը դժվարընթեռնելի է: Սա կարող է պայմանավորված լինել նաև իրացման կետում առկա մի շարք հանգամանքներով, սխալ տեղակայությամբ և այլն:

Շպրոտ յուղով: Այստեղ հայերեն մակնշման մեջ արտադրողի և ներմուծողի մասին ինֆորմացիան բացակայում է (հավանաբար՝ կտրված է):

Սա  ՄՄ ՏԿ 022/2011  («Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով») պահանջների խախտում է, քանի որ այդ այդ տեղեկությունների՝ մակնշման մեջ լինելը պարտադիր է:


«Riga Gold» ապրանքանիշի, հավանաբար, պահածոյացված որևէ ձկնատեսակ:
Ապրանքի վրա ոչ միայն չկա EAC-ի նշան, այլև բացակայում է
հայերեն մակնշումը, ինչը տեխնիկական մի շարք կանոնակարգերի,  «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է:

Սպառողը նախքան  սննդամթերքը գնելը հնարավորություն չունի ծանոթանալու՝ թե ինչ է գնում:

Կասկածելի է նաև սննդի որակն ու անվտանգությունը: Արդյո՞ք այս սննդատեսակն անցել է փորձաքննություն, եթե անցել է, ինչու՞ չունի հայերեն մակնշում:

 

 

Ելակի կաթնային յոգուրտ՝ ներկրված Իտալիայից: Արտադրող՝ «Ստերիլգարդա» ՍՊԸ (մակնշման մեջ կա վրպակ՝ ՍՊԱ), ներմուծող՝ «Անդակո» ՍՊԸ: Այս ընկերության ապրանքների մասին նախորդ նյութում մենք ևս գրել էինք:

Բացի EAC  նշանի բացակայությունից, կա նաև մակնշման խախտում. չեն պահպանվել ՄՄ ՏԿ 022/2011  («Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով») պահանջները:
Նախ՝ բացակայում է սննդային արժեքի մասին որևէ ինֆորմացիա: Արտադրողի 4 %  ելակի խյուսը հայերեն մակնշման մեջ դարձել է՝ 5%:  Ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի՝ այս սննդամթերքը կարելի է համարել կեղծ. մակնշումը չի համապատասխանում բաղադրությանը:

«Անդակո» ընկերությունից մեզ  հայտնեցին,  որ նշանը չդնելու պատճառը  զուտ տեխնիկական է՝  հավելելով, որ ունեն բոլոր ապրանքների համապատասխան սերտիֆիկատները  (նախորդ հոդվածի  հղումն իրենց ուղարկել էինք):

Մենք խնդրեցինք տրամադրել դրանք, ինչին ի պատասխան ստացանք միայն  ռուսական «Ագամա Ռոյալ Գրինլանդե» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Ագամա» ձկան կիսաֆաբրիկատների վերաբերյալ արձանագրությունը` (ներկրող՝ «Պարմա» ՍՊԸ)  РСТ ստանալու,  Ռուսաստանում իրացվելու համապատսխան դեկլարացիան: Իսկ Հայաստանում իրացվելու համար այն նորից պետք է սահմանային փորձաննքության ենթարկվի՝  ստանալով շուկայում իրացվելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

Ընկերության ներկայացուցիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, հեռախոսազրույցի ընթացքում ասաց , որ իրենց ներկրած ապրանքների մասին որևէ նյութ չհրապարակենք:

Հիշեցնենք, որ մակնշման՝ մեր արձանագրած մոտ 2 տասնյակ խախտումներից 7-ը «Անդակո» ընկերության կողմից ներկրված ապրանքներում էր, և դրանք վերաբերում  էին ոչ միայն EAC նշանի բացակայությանը (տես՝ հոդված 1, հոդված 2):

Նրբերշիկ «Frankfurters» , արտադրող՝ «Էդեվեխտ Մայկա» գերմանական ընկերություն: Հայաստան է ներկրում «Նյու Սքայ գրուպ» ՍՊԸ-ն:

EAC-ի նշան ապրանքի վրա չկա: Մակնշման մեջ կան մի շարք խախտումներ.օրինակ՝ հայերեն մակնշման մեջ կա «Առանց ԳՄՕ»  գրությունը, սակայն արտադրողի օրիգինալ մակնշման մեջ այդ մասին որևէ բան նշված չէ:

Փոխարենը հայերեն մակնշման մեջ նշված չեն սննդային հավելումները՝ E300 և E250, որոնց մասին նշել է գերմանական արտադրողը:

Ուսումնասիրությունները կատարվել են՝  «Երևան Սիթի», «Պարմա», «ՍԱՍ» սուպերմարկետներում


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված