Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Մոսկվայի՝ հայկական թեքումով դպրոցը լավ չի ջեռուցվում․ ծնողները միտում են տեսնում



Մոսկվայի՝ հայկական թեքումով 1650 դպրոցը բավարար չի ջեռուցվում, և երեխաները չեն կարողանում հաճախել դասերին։ Ֆինանսների սղության պատճառով՝ ջեռուցմանը հատկացվող գումարը խնայում են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է աշակերտներից մեկի ծնողը՝ Իրինա Ռուբանովան։

«Ահա այսպես են Մոսկվայում փորձում լուծել հայկական դպրոցի հարցը։ "Լավ ձևով չեք ուզում, կանենք այնպես, որ ինքներդ կփախչեք"։ Խեղճ երեխաները ստիպված են սովորել ցուրտ դասարաններում»։ 

1650 դպրոցի մասին «Հետք»-ը վերջերս գրել էր․ ծնողները դիմել էին մեզ՝ ահազանգելով, որ հայկական թեքումով այս միջմշակութային դպրոցը 2017թ. հունվարից, հնարավոր է , դադարի իր գոյությունը և միանա մոսկովյան մեկ այլ դպրոցի՝ ֆինանսական խնդիրների պատճառով։

Դպրոցը ֆինանսավորովում է աշակերտների թվով։ Այն նախատեսված 400 աշակերտի համար, սակայն այժմ այնտեղ սովորում է 159 աշակերտ, մեծամասնությունը՝ հայեր։

Ծնողներից մեկը՝ Արմինեն, մեզ հետ զրույցում նշեց, որ դպրոցի ջեռուցումը թուլացրել են, որպեսզի իրենք ինքնակամ երեխաներին տեղափոխեն այլ դպրոց։ 
«Շատ ծնողներ 2-3 ժամ ճամփա են գալիս, որ իրենց երեխաներին հենց այս դպրոց բերեն, որովհետև մթնոլորտն էնպիսին է, որ մենք մեր երեխաների համար կարող ենք հանգիստ լինել,- պատմում է Արմինեն։-Եթե դասերի վերջում մենք ուշանում ենք,  գիտենք, որ մեր երեխաները ապահով տեղում են»։

Հիշեցնենք, որ դպրոցի հետագա ճակատագրի մասին մենք հարցում էինք ուղարկել Մոսկվայի Կրթության դեպարտամենտ, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չենք ստացել։

Լուսանկարները՝ Իրինա Ռուբանովայի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. vinco01:31 - 11 հունվարի, 2017
Բա եդ ուր է դեսպան-մեսպանը, տերտերները, միլիոնատեր հայերը՜:..
2. Լուսիկ Սարոյան16:55 - 13 հունվարի, 2017
Իսկ ուր են Արա Աբրահամյան ու Սամվել Կարապետյանը; միթե չեն կարող հովանավորել ընդհամենը մի փոքրիկ դպրոցի ???
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված