Կիրակի, 20 հոկտեմբերի

Մսի խոշոր վաճառակետերում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ նորմերը. ՍԱՊԾ ստուգումները



Նոյեմբերի 30-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ պետ Իշխան Կարապետյանը հանդիպել էր մսի վաճառքի շղթայի բոլոր օպերատորների հետ՝ քննարկելու առկա խնդիրներն ու դրանց լուծում տալու համար:

Միևնույն ժամանակ տնտեսվարողներին զգուշացվել է ՝ «ձեռնպահ մնալ առանց ուղեկցող փաստաթղթերի, ակնհայտ կասկածելի կամ հիգիենիկ պայմանների խախտումով տեղափոխված միսն ընդունելուց և իրացնելուց, այլապես պետական վերահսկողության շրջանակներում կկիրառվեն պատասխանատվության խիստ միջոցներ»:

Մենք ուսումնասիրել ենք 2014-2016թթ. Երևանի մսի վաճառակետերում ՍԱՊԾ արձանագրած խախտումները, և նկատել, որ ամեն տարի միևնույն վաճառակետերում գրանցվում են նույն խախտումները:

2016 թ.

Մոտ մեկ ամիս առաջ Panorama.am կայքը նյութ էր հրապարակել այն մասին, թե ինչպես են «Նոր Զովք» սուպերմարկետների ցանց միս մատակարարում՝ չպահպանելով սանիտարահիգիենիկ նորմերը: Դրան արձագանքել էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ հորդորելով  «խիստ ուշադրություն դարձնել շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ պահանջներին»:

Գումի թիվ 2 շուկայի և նրա հարակից՝ Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառակետերում արձանագրված խախտումները նոր չեն.նմանատիպ մի դեպք, ՍԱՊԾ-ն գրանցել է նաև այս տարվա օգոստոս ամսին՝ նույն տարածքում գործող թվով 24 տնտեսվարողների մոտ:

ՍԱՊԾ-ն այդ իրացման կետերին տրամադրել է  օրենսդրությամբ սահմանված և  իրացման կետերին ներկայացվող անասնաբուժական և անասնաբուժասանիտարականն պահանջները՝ առկա թերությունները վերացնելու համար:

Այդ նույն ժանակահատվածում անասնաբուժական և անասնաբուժասանիտարականն պահանջների  խախտման դեպքեր են գրանցվել  նաև Կոմիտասի շուկայի տարածքում գործող 6, «Մալաթիա թիվ 4» ՍՊԸ-ի տարածքում գործող 17  և «Նորքի շուկա» ՍՊԸ-ի տարածքում գործող 11 մսի վաճառակետերում:

2015թ.

Խախտումներ կրկնվել են նաև նախորդ տարիներին կատարաված ուսումնասիրությունների ժամանակ: 2015թ.ի ապրիլին Գումի 2 շուկայի, Խորենացի փողոցի, Կոմիտասի և Մալաթիայի շուկայի տարածքներում գործող մսի 33 վաճառակետերում կատարվել է անասնահամաճարակային մշտադիտարկում, որի ժամանակ հայտնաբերվել են մի շարք խախտումներ.

  • Սառնարանի, ախտահարիչների բացակայություն,
  • Սանիտարահիգիենիկ պայմանների անհամապատասխանություն
  • Սանիտարական գրքույկի բացակայություն
  • Արտահագուստի բացակայություն

Բացի այդ, «Վագասար» ՍՊԸ-ին, Ա/Ձ Արմեն Ղարիբյանին, Արթուր Բադեյանին և Եղիազար Կիրակոսյանին պատկանող վաճառքի կետերում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, մեկ նմուշում էլ՝ ոսկեգույն ստաֆիլակոկ:

Խախտումներն արձանագրելուց հետո ՍԱՊԾ-ն տվել է դրանք վերացնելու հանձնարարականներ, կարգադրագրեր և կասեցրել 4 կազմակերպությունների մսի վաճառքը՝ մինչև խախտումների վերացում:

Մոտ 2 շաբաթից տնտեսվարողները դիմում են ներկայացրել կարգադրերի պահանջների կատարելու վերաբերյալ:

 

2014թ.

Դարձյալ Գումի թիվ 2 շուկայի և Խորենացի փողոցի վաճառակետերի ստուգումների ժամանակ արձանագրվել են մի շարք խախտումներ.

  • Սանիտարահիգիենիկ պայմանների խախտում
  • Սառնարանային պայմանների խախտում
  • Ախտահարիչների բացակայություն
  • Անվատնագությունը հավաստող անասնաբուժական փաստաթղթի բացակայություն
  • Սանիտարական գրքույկների բացակայություն
  • Արտահագուստի բացակայություն

Սառնարանային պայմանների խախտում և անասնաբուժասանիտարական  փորձաքննության թերթիկի բացակայություն գրանցվել է  նաև Կոմիտասի շուկայում:

Նմանատիպ խախտումներ եղել են նաև Երևանի «Նորքի շուկա» ՍՊԸ-ի տարածքում.մսեղիքը վաճառվել է ոչ սառնարանային պայմաններում, ցուցափեղկերի վրա շարված: ՍԱՊԾ-ն ընդամենը հանձնարարել է տեղում դրանք տեղափոխել սառնարաններ և հետագա վաճառքը կատարել այդտեղից:

Հանձնարականներ են տրվել նաև Էրեբունի վարչական տարածքում գտնվող մսի վաճառքի կետերին.այնտեղ բավարար չէին արտադրական գույքին և աշխատողի արտահագուստին ներկայացվող պահանջները, բացակայում էին աղբահավաք փակ տարանները:

 

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված