Կիրակի, 17 նոյեմբերի

Հացադուլավոր դատապարտյալը հանդիպում է խնդրում ՄԻ պաշտպանի հետ



«Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ Ցոլակ Խաչատրյանը «Հետքի» միջոցով դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ի թիվս այլ հարցերի բարձրացման, խնդրելով անձամբ այցելել իրեն բանտում:

Ցոլակ Խաչատրյանը զինված ուժերում ծառայության է անցել 1995 թ-ից: Ծառայել է որպես կուրսանտ, ապա որպես սպա: 2014-ին դատապարտվել է երկուսուկես տարվա ազատազրկման քրեական օրենսգրքի 361 հոդվածով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելը):

Բաց նամակում դատապարտյալը մասնավորապես նշել է. «Ես արդեն տևական ժամանակ, մոտ 1 տարի, Ձեզ եմ դիմում՝ իմ կողմից Ձեզ հասցեագրված բազմաթիվ դիմումների միջոցով կապված իմ սահմանադրական իրավունքների կոպիտ ոտնահարման, խախտման փաստերի և իմ նկատմամբ իրականացված ու իրականացվող անարդարությունների վերաբերյալ: Ընդ որում, Ձեզ եմ ներկայացրել բոլոր այն փաստերը, որոնք անհերքելի կերպով ապացուցում և հիմնավորում են իմ իրավունքները խախտված լինելու փաստերը: Ես այդ կապակցությամբ 4 անգամ ճարահատյալ հացադուլ եմ հայտարարել: Սակայն Ձեր կողմից ղեկավարված կառույցի կողմից անհասկանալի պատճառներով ինձ ցուցաբերված աջակցության, իմ իրավունքների պաշտպանության գործառույթը սահմանափակվել է ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակի որոշ աշխատակիցների կողմից թե՛ ինձ այցելելու , թե՛ ինձ հետ հետ հեռախոսով խոսելու ընթացքում... Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կամ Ձեզ բացարձակապես չեն զեուցում, տեղեկացնում այդ մասին, կամ խեղաթյուրված են զեկուցում...Հարգելի պարոն Թաթոյան, խնդրում եմ Ձեզ համապատասխան միջոցներ ձեռնարկել իմ խախտված սահմանադրական իրավունքները վերականգնելու, մասնավորապես համապատասխան որոշումներ կայացնելու ինչպես նաև ինձանձամբ այցելելու ուղղությամբ: Եթե վերոգրյալ իրադարձությունը սեղմ ժամկետում չփոխվի, ապա ես նոյեմբերի 7-ից, ժամը 8-ից ստիպված եմ լինելու վերսկսել անժամկետ հացադուլը: Եվ այդ մեղքի առյուծի բաժինը ընկնելու է Ձեր ուսերի վրա»:

Դատապարտյալ Ցոլակ Խաչատրյանը «Հետքին» հեռախոսազանգով տեղեկացրել է, որ նոյեմբերի 7-ից վերսկսել է անժամկետ հացադուլը:

Հիշեցնենք, որ դատապարտյալը օրեր առաջ ևս մեկ նամակով էր դիմել խմբագրություն: ԶՈՒ նախկին սպա Ցոլակ Խաչատրյանը սխալ դատապարտման, նոր երևան եկած հանգամանքի հայտնաբերման հետ մեկտեղ բարձրացրել էր նաև օրենքով իրեն հասանելիք արձակուրդները ՊՆ-ից չստանալու մասին, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում տալու և դրանցով քննություն չանցկացնելու հարցերի մասին:  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված