Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

«Այդ տեսականին Հայաստան ընդհանրապես չի ներկրվում»․ «Hipp»-ի պաշտոնական ներկայացուցիչ



Երեկ ռուսական «ТАСС»-ը լուր  էր հրապարակել այն մասին, որ մանկական սննդի գերմանական արտադրող «Hipp» ընկերությունը շուկայից հետ է կանչել արտադրանքի մի մասը, քանի որ դրանցում հայտնաբերվել են մետաղական լարեր:

Մասնավորոպես հետ են կանչվել Hipp Organic  հատիկային նախաճաշերը՝ 140 գրամ, 19.01-03.03.2017 ժամկետով և արտադրանքի հետևյալ համարներով՝ L190416 / L020616 / L200417 / L030616․

«Hipp» ընկերության հայաստանյան ներկայացչությունից Ռուզաննա Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նշված խմբաքանակը Հայաստան չի ներկրվել։

«Այդ տեսականին Հայաստանում ընդհանրապես չի էլ եղել։Դա հայտանբերել են Գերմանիայում, եղել է Հունգարիայի արտադրանք, բայց ամբողջ աշխարհում, որտեղ որ ունեցել են այդ տեսականին, խմբաքանակը հետ է կանչվել»,- եզրափակեց նա։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված