Շաբաթ, 16 նոյեմբերի

Հացադուլ՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում



«Հետքն» այսօր ահազանգ է ստացել «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, մայոր Ցոլակ Խաչատրյանից: Նա հայտնեց, որ արդեն 6 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ: Բողոքում է քրեական գործից ու պայմանական ազատման չկիրառումից: Ասաց, որ մոտ մեկ շաբաթ է՝ հացադուլ է անում, սակայն իր ձայնը լսելի չի դառնում:

Ցոլակ Խաչատրյանն առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու (ՔՕ 361 հոդվածի 4-րդ մաս) համար 2014-ին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Պատիժը լրանում է 9 ամիս անց:

Հայաստանյան զորամասերից մեկում շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած 39-ամյա Խաչատրյանը կարող էր այսօր ազատության մեջ լինել, սակայն նա մեզ հաղորդեց, որ իր նկատմամբ չի կիրառվում պայմանական վաղաժամկետ ազատումը: «Բանտի վարչական հանձնաժողովը ներկայացնում է ինձ, բայց մյուս հանձնաժողովը՝ անկախը, մերժում է: Արդեն 3-4-րդ անգամ են մերժում, ես էլ 3-4 անգամ հացադուլ եմ անում»,-ասաց դատապարտյալը: Նա նշեց, որ իր բողոքը կապված է առավել շատ իր քրեական գործի հետ: Համարում է, որ անհիմն է 21 ամիս գտնվում բանտում:

«Հետքը» դիմեց ԱՆ քրեակատարողական վարչություն, որտեղից պատասխանեցին, որ Ցոլակ Խաչատրյանը հոկտեմբերի 4-ից հացադուլ է հայտարարել, խուցն առանձնացված է, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Բողոքը իր քրեական գործից է: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված