Հինգշաբթի, 14 նոյեմբերի

«Սասնա Ծռեր» խմբի անդամն առանց փաստաբանների 6 ժամից ավելի պահվել է ՀՔԾ-ում



«Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Հակոբյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն ահազանգում են, որ երեկ՝ ժամը 12։00-ի սահմաններում, իրենց պաշտպանյալը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «դատարան տեղափոխվելու» պատրվակով ՀՀ ոստիկանության Ուղեկցող վաշտի աշխատակիցների կողմից տեղափոխվել է Հատուկ քննչական ծառայություն։

Լուսինե Սահակյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ Հակոբյանը տեղափոխվել է ծառայության 4-րդ հարկում գտնվող աշխատասենյակներից մեկը։ Ա.Հակոբյանի` պաշտպաններին անհապաղ հրավիրելու պահանջին նրան ընդունած քննիչը պատասխանել է, թե, իբր, չի կարողանում նրանց հետ կապվել, քանի որ նրանց հեռախոսներն անհասանելի են։

«Սա՝ այն պարագայում, երբ Ա.Հակոբյանի երկու պաշտաապանները նույն ժամանակահատվածում գտնվել են նույն քննչական մարմնի վարչական շենքի 2-րդ հարկում, մասնակցել են իրենց այլ վստահորդների հարցաքննությանը։ 6 ժամից ավելի ՀՔԾ-ում պահվելուց, քննիչի հետ «զրույց» ունենալուց հետո Արայիկ Հակոբյանը կրկին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ»,- նշված է փաստաբանների գրառման մեջ։

Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն անընդունելի են համարում Հատուկ քննչական ծառայության նման գործելաոճը. «Սա վկայում է այն մասին, որ իր առջև դրված պահանջների լուծումը չտեսնելով օրինականության դաշտում՝ քննչական մարմինը փորձ է կատարում գործի դնել օրենքից դուրս գտնվող մեթոդներ»։

Փաստաբանները ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջում են այսուհետ զերծ մնալ նման գործողություններից, գործել բացառապես օրենքով սահմանված կարգով, միջոցներով ու մեթոդներով: Միաժամանակ պատկան մարմիններից պահանջում են միջոցներ ձեռնարկել մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված