Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Ոչ վերբալ պահվածք․«Ես անհատական չեմ, բայց հակառակն էլ չեմ»



Գալուստ Սահակյանը ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին: Մասնագիտությամբ՝ բանասեր:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահն է  2014թ. ապրիլի 29-ից:

Նրա զբաղեցրած պաշտոնը ենթադրում է գլխավորի և լիդերի ոչ վերբալ պահվածքի դրսևորում, ինչը, սակայն նրա պահվածքն ուսումնասիրելիս մենք չենք նկատել։

 

                                                Բազային պահվածք

Գալուստ Սահակյանը ոչ վերբալ պահվածքի դրսևորման առումով՝ բավականին զուսպ է.առավել հաճախ կիրառում է միմիկա և միկրոժեստեր: Դրսևորում է  ոչ ագրեսիվ, զուսպ  ոչ վերբալ պահվածք։
Ձայնի տոնը գրեթե միշտ փորձում է միատոն պահել է, բայց դա միշտ չէ, որ հանգստության նշան է։

Այս մասին է վկայում նաև հանգստացնող ազդակների կիրառումը, ինչպիսիք են՝ շրթունքները թրջելը, քիթը քորելը, դեմքը շփելը, ձեռքերն ու մատները խաղացնելը և այլն։
Վստահության համար Գ․ Սահակյանը, ինչպես այլ քաղաքական գործիիչներ, կիրառում է «լայն դրված  ձեռքեր»-ի ժեստը, ինչ  հնարավորինս մեծանում է հենման կետն ու վստահություն ներշչում։

Էմոցիաների դրսևորման առումով՝ ԱԺ նախագահը ևս բավականին զուսպ է .զզվանք, թաքնված զայրույթ, ուրախություն կարելի է նկատել՝ հետևլով նրա միկրոժեստերին  (դրանք սակայն շատ կարճ են տևում)։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի պես Գալուստ Սահակյանին ևս բնորոշ է անորոշ նախադասությունների կիրառումը, ինչը կարող է  պայմանավորված լինել թե՛ անցանկալի հարցից խուսափելու ցանկությամբ, թե՛ անձի  լեզվամտածողությամբ։

Նրա բազային պահվածքի անբաժանելի մասն են կազմում հնչեցված մտքերի իմաստային անհասկանալիությունն ու անավարտությունը, ինչը խոսքը դարձնում է անտրամաբանական, իսկ կերպարը՝ ոչ լուրջ, հավատ չներշնչող։ 

Իմաստային շեղումներ «Խոստանում եմ, որ պարզ ընդարձակ նախադասություններով կխոսեմ»

Իմաստային շեղումներ Գ Սահակյանի արտահայտած մտքերում հաճախակի են լինում, ինչն էլ առիթ է դառնում, որ դրանք դառնան «թևավոր» հումորային արտահայտություններ։

Նույնը մենք տեսել էինք նաև ոստիկանապետ Վովա Գասպարյանի ոչ վերբալ պահվածքն ուսումնասիրելիս։

Xnews-ի թղթակցի՝ հունիս 1-ին հնչեցրած այն հարցին, թե իշխող կուսակցությունն ինչ է անում, որ մանուկներն իսկապես անհոգ մանկություն ունենան, Գ Սահակյանը տալիս է իմաստային առումով թերի պատասխան։

 

Ասածի հերքում  և անհամապատասխանություն․ 
«Ճշմարտությունը ոչ թե մեկ հատ է, այլ  երկու հատ»


Ասուլիսներից մեկի ժամանակ, Գ․Սահակյանը, խոսելով իշխող «Հանրապետական» կուսակցության մասին, ասում է, որ «մենք երբեք չենք ասում՝ մենք շատ լավն ենք», սակայն, միաժամանակ կատարում է ժխտողական շարժում։

Շարունակելով խոսքը՝ նա կարծիք է հայտնում, որ իրենք երբեք չեն ասում, որ իրենցից  լավը  չկա,  բայց դարձյալ կատարում է նույն ժխտողական շարժումը։

Սա պահվածքային անհամապատասխանություն էվերբալ պահվածքը չի համապատասխանում ոչ  վերբալ պահվածքին, ինչը նշանակում է, որ հնչեցված մտքերն իրականությանը չեն համապատասխանում։

Լրագրողների այն հարցին, թե ով է այժմ իրենց կուսակցության ընդդիմադիրը, Գալուստ Սահակայանն պատասխանում է, որ «խորհրդարանում ընդդիմադիրներ ունեն», բայց թեթևակիրորեն բարձրացնում է երկու ուսերը («կրիայի էֆեկտ», փախուստ),  ինչն այստեղ  սեփական  ասածի հանդեպ անվստահության կամ անցանկալի հարց ստանալու նշան է։

ԱԺ նախագահն իր խոսքն ավարտում է հերքումով՝ ասելով, որ հասարակությունում կարող են լինել տարբեր կարծիքներ։

 

Հանգստացնող ազդակներ և փախուստ

Հարցուպատասխաններից մեկի ժամանակ, երբ Գ․Սահակյանին հարցնում են, թե երբ են ստուգվելու Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի ունեցվածքի մասին եղած «օդում կախված լուրերը», նա նախ կիրառում է «քիթը քորելու» հանգստացնող ազդակը, ապա կատարում քայլ հետ-առաջ՝ փախուստ․լրագրողների մոտից նա ուղղակիորեն չէր կարող շրջվել ու գնալ, սակայն ենթագիտակցաբար «փախուստ» է կատարում՝ տեղում «քայլ հետ-առաջ» կատարելով։

Այս ամենը վկայում է, որ նա ստացել է անցանկալի հարց և հայտնվել ոչ հարմարավետ գոտում։ Դա նկատելի նաև  վիզուալ կոնտակտից խուսափելու՝ «աչքերը փախցնելու» ոչ վերբալ պահվածքի դրսևորմամբ։

 Խոսքի վերջում  Գ․Սահակյանը դարձյալ կիրառում է շրթունքները խոնավացնելու հանգստաղնող ազդակը․երբ մարդ հայտնվում է սթրեսային իրավիճակում, օրգանիզմն արգելափակում է թքարտադրող գեղձերի գործունեությունը, և «բերանը չորանում է», այդ պատճառով անհրաժեշտ է լինում «թացացնել» բերանը  լեզվի օգնությամբ։

 

Ձեռքսեղմումներ․ «Լուրջ մարդկային հարաբերություններում բոլորը պետք է փոխհարաբերվեն»

Պաշտոնական հանդիպումների անբաժանելի մաս են կազմում ձեռքսեղմումները: Դրանք օգտագործվում են ողջույնի, հրաժեշտի, ինչ-որ համաձայնության գալու և  այլ դեպքերում։  Ձեռքսեղման նպատակը  բարի կամքի և համերաշխության դրսևորումն է։

Այն ևս ոչ վերբալ պահվածքի տեսակ է, որից կարելի է մի շարք հետևություններ անել «ձեռքսեղմողների»  հարաբերությունների, միմյանց նկատմամբ վերաբերմունքի, զբաղեցրած դիրքի և այլնի մասի։

Օրինակ, Գալուստ Սահակյանի և ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպման ժամանակ ձեռքսեղմողները միմյանց նկատմամբ ուղիղ են կանգնած  (գծերը զուգահեռ են) ․երկուսն էլ իրար միմյանց հավասար են համարում։

Այնուամենայնիվ, Ս․Նարիշկինը փորձում է  փոքր-ինչ ընդգծել իր առավելությունը  և չի ձգտում դիմացինի հետ մերձեցման․ նա մեծացնում է տարածութունը  իր և Գ․Սահակյանի միջև,  ինչը երևում է  նրա լայն մեկնած ուղիղ ձեռքից ․ձեռքսեղմումը «տեղի է ունենում» ոչ թե չեզոք գոտում՝ մեջտեղում, այլ Գ․Սահակյանի «տարածքում»։

Մեկ այլ իրավիճակում մենք տեսնում ենք հակառակը․ԱԺ նախագահը մրցանակներ  է տալիս  ՀՊՄՀ աշխատակիցներին, և ձեքսեղման գծերը  զուգահեռ չեն։

                           Կողմերի «հավասարության» դեպքում  գծերը զուգահեռ են լինում

Ձեռքսեղման ժամանակ մարդու պահվածքը կախված է նրանից, թե ինչպես է ինքն իրեն զգում դիմացինի կողքին։

Տվյալ դեպքում, հնարավոր է, որ Գալուստ Սահակյանի զբաղեցրած պաշտոնը պատճառ է հանդիսացել, որպեսզի ՀՊՄՀ  տարբեր ոլորտի դոկտերներ ու պրոֆեսորներ իրենց համարեն ԱԺ նախագահին  ոչ հավասար կողմ։

 

Հոդվածում օգտագործված են հատվածներ հետևյալ տեսանյութերից․ 1, 2, 3, 4


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (2)
1. Տաթև20:22 - 29 օգոստոսի, 2016
Մարդ եք գտել, վրեն էդքան տանջվել... Ցնդաբան ու անգրագետ վարժապետ Գալուստը, ըստ ՀՊՀ ճանաչված պրոֆեսորների, ծանոթով ընդունվել է բանասիրական ֆակ., անընդունակության պատճառով տեղափոխել են հեռակա բաժին և քարշ տալով էլ ավարտեցրել... Եվ այդ անգրագետը սերժիկի քաջնազարյան քայլով երկիրը դարձրել է կրկես` Գալուստին էլ` մայմուն...որի դիմաց մմիլիոնների արձատրություն է ստանում, իսկ ժողովուրդը` քաղցած... Ողբ մեր ժողովրդին...
2. lusik00:02 - 30 օգոստոսի, 2016
Փորձում եմ հասկանալ ինչի՞ մասին է հոդվածը՝ Գալուստի PR, թե՞ հակա PR: Իսկ գուցե Գալուստի անձը օգտագործված է որպես ուսումնական նյութ: Ես էլ պառավում և բթանում եմ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված