ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Կյուրեղյանների ընտանիքի մայրն այլևս մեղադրյալի կարգավիճակում չէ



Կյուրեղյան եղբայրների մայրը՝ Նվարդ Բիլյանն, այլևս մեղադրյալ չէ (նա մեղադրվում էր զենք (դանակ) կրելու համար`ՔՕ 235 հոդվածի 4-րդ մասով): Տիկին Բիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործը կարճվել՝ քրեական պատասխանատվությունից ազատման ենթակա լինելու պատճառաբանությամբ: Այս մասին այսօր տեղեկացանք տիկին Բիլյանից: Նա ցույց տվեց դատախազ Խ.Երեմյանի որոշումը՝ վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Որոշման վերջին էջում կարդում ենք. «Նվարդ Բիլյանը կին է, 57 տարեկան, նախկինում դատված կամ որևէ կերպ արատավորված չի եղել, որպիսի հանգամանքները ևս վկայում են վերջինիս վերագրվող արարքի նվազ հանրային վտանգավորության մասին»:

Նվարդ Բիլյանի փոխանցմամբ, ամեն ինչ սկսվել էր հուլիսի 17-ի առավոտյան, երբ իրեն բերման էին ենթարկել իր բնակարանից, սակայն առանց որևէ ծանուցման, այդ ժամանակ էլ տնից տարել էին նաև Արեգի ուսապարկը (Նա Ապրիլյան պատերազմի օրերին որպես կամավոր է մեկնել): Նվարդ Բիլյանը որևէ փաստաթղթի տակ չէր ստորագրել, բացատրություն չէր տվել: Կարճման որոշման մեջ գրված է, որ հուլիսի 17-ին ոչ թե առավոտյան, այլ ժամը 18-ին են Նվարդ Բիլյանին բերման ենթարկել զենք կրելու կասկածանքով: Եվս մեկ անգամ նրան բերման էին ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին օգոստոսի 6-ին, սակայն առանց ծանուցման բերման են ենթարկել և ազատել էին միայն ՄԻՊ ներկայացուցիչների այցից հետո:

Կյուրեղյան ընտանիքի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանն այլևս կասկածյալի կարգավիճակում չէ: Նրա փաստաբան Ռոբերտ Ռևազյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Արմենակ Կյուրեղյանին մեղադրանք չի առաջադրվել որպես կասկածյալ լինելուն հաջորդող յոթ օրերին, ինչպես պարտավորեցնում է օրենքը. «Հետևաբար Արմենակ Կյուրեղյանն այլևս կասկածյանլի կարգավիճակ չի կարող ունենալ»,-ասաց փաստաբան Ռևազյանը: Թեպետ Արմենակ Կյուրեղյանն այլևկասկածյալի կարգավիճակում չէ, այդուհանդերձ, նրա փոխանցմամբ, իր բջջայինը դեռ իրապահների մոտ է:

Կյուրեղյան ընտանիքի երեք զավակները՝ Հայկը, Արեգը և Սերգեյը գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում,սակայն տարբեր խցերում: Հայկ Կյուրեղյանը դատապարտյալ է, դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ օդամղիչ ատրճանակով կրակելու համար: Սերգեյ ու Արեգ Կյուրեղյանները մեղադրյալի կարգավիճակում են, «Սասնա Ծռեր» խմբի անդամներ:

Փաստորեն, մեկ ամիս շարունակ քրեական հետապնդման էին ենթարկվում նաև Կյուրեղյանների հայրն ու մայրը՝ այսինքն մի ողջ ընտանիք: Ընտանիքի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը կասկածյալի կարգավիճակում էր, իսկ Նվարդ Բիլյանը՝ մեղադրյալի: 

Լուսանկարը՝ aravot.am-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված