Երեքշաբթի, 12 նոյեմբերի

«Հաց բերող» Արթուրի ձեռագործ աշխատանքները վաճառվեցին մի քանի ժամում (տեսանյութ)



«Սասնա Ծռեր» խմբին հուլիսի 26-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանի գործերի տաղավարի մոտ, Վերնիսաժում, արագ հասցրեցի տեսանկարահանել ու լուսանկարել ջութակի ու արևի տեսքով ժամացույցներն ու զարդատուփերը: Արթուրի ձեռագործ աշխատանքների մոտ մարդկանց հոսքը չէր նվազում: Փայտարվեստի ժողովրդական վարպետի սեղանը մի քանի ժամում դատարկվեց: Նրա տնից եղբոր ու ընկերների բերած բոլոր աշխատանքները վաճառվեցին հաշված ժամերի ընթացքում:

«Չնայած հայտարարել էինք, որ ժամը 11-ից ենք սկսելու վաճառքը, բայց մարդիկ առավոտյան 9-ից եկել են: Վաճառել ենք այն գներով, որոնք ինքն է դրել: Հո չե՞նք շահարկելու մեր ընկերոջ վիճակը, էդ տղուն չի կարելի շահարկել»,-ասաց վաճառքը նախաձեռնած նրա ընկերներից մեկը՝ Սամվել Թադևոսյանը:

Արթուրի եղբայրը՝ Արսեն Սարգսյանն, ասաց, որ կիսապատրաստ վիճակում շատ աշխատանքներ կան, որոնք պիտի նրա ընկերների օգնությամբ ավարտին հասցնեն: Մյուս շաբաթ դրանք նույնպես կբերվեն Վերնիսաժ՝ վաճառքի: Արթուրի գործերի վաճառքը շարունակական է լինելու, վստահեցրին նրա ընկերներն ու եղբայրը, մինչև գործերի ավարտը կամ մինչև նրա ազատությունը:

Արսենը տեղեկացրեց, որ իր մայրը՝ տիկին Դոնարան, երկուշաբթի դիմելու է Սերժ Սարգսյանին՝ որդուն ազատելու խնդրանքով: Նամակում նշված է. «Արթուրին բանտելը մարդկային տրամաբանությունից դուրս է: Եթե կմերժեք խնդրանքս, բանտե՛ք նաև ինձ, քանզի ես եմ նրան այդպիսին դաստիարակել, բանտեք «Աստվածաշունչը», որին որպես սարկավագ սպասարկում էր Քանաքեռի եկեղեցում»:  

Վերնիսաժում հավաքվածները նույնպես կոչ էին անում՝ ազատել Արթուր Սարգսյանին՝ նրա քայլը որակելով մարդասիրություն:

Փայտագործ Արմեն Խաչատրյանը պատմեց, որ Արթուրը սիրում է առավոտյան շուտ գալ Վերնիսաժ. «Հիմա ամեն անգամ գալիս եմ, գիտեմ՝ ինքը ինձ պիտի ասի՝ բարի լույս...հույս ունենամ՝ մյուս շաբաթ կտեսնեմ»:

Արթուր Սարգսյանի տասնյակ գործեր Վերնիսաժում կվաճառվեն հաջորդ շաբաթ


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (2)
1. Դավիթ Հարությունյան06:41 - 14 օգոստոսի, 2016
սեռժ սարգսյա՛ն հիմա քօ հերթն ա խոսելու ու ապացուցելու, որ գոնե մի փոքր սիրում ու փոքր ինչ հարգանք ունես մեր ազգի նկատմամբ, ցույց տուր, որ թե որպես մարդ, թե որպես Արցախյան գոյամարտի մասնակից ու թե որպես երկրի ղեկավար համարվող անձ ի վիճակի ես հարգել հարգելին ու ու բոլոր արժեքները չէ որ դեգրադացվել են, հրավիրիր քեզ մոտ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ հերոսին ու ազատելուց առաջ պարգևատրիր անձնազոհության, մարդասիրության ու գերլարված իրավիճակում հնարամտորեն գործելու համար, հապա մտածիր դու հրապարակայնորեն շնորհակալություն ես հայտնում խախաղ ցուցարարի վրա ռումբեր նետող ոստիկանին, թէև հաջորդ օրը ազատումես զբաղեցրած պաշտոնից, հավատա եթե սասնածռերի փոխարեն դու էլ ներսում լինեիր մի գուցե ինքը հենց քեզ հաց հասցներ, ամոթ է մի կորցրու ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ հերոսի տեսակը, նա և նրա նմանները մեր ազգի ու ոչ միայն մեր ազգի այլև համամարդկային արժեքների կրողներ են,և վերջ ի վերջո ուղղակի հաց հասցնելը քրեորեն պատժելի որևէ արարքի տարեր չի պարունակում։
2. Սիրանուշ16:27 - 17 օգոստոսի, 2016
Վստահ եմ՝ կազատեն
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված